ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները, որոնք անցկացվում են առաջին անգամ:
Քննությունների ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Վահրամ Դումանյանը հաջողություն է մաղթել բոլոր հավակնորդներին՝ նշելով, որ նրանք իրականացնում են շատ կարևոր առաքելություն. «Ի դեմս ձեզ՝ շատ կարևոր է, որ մեր մանուկները լինեն ապահով և վստահելի ձեռքերում»:
Նախարարը հետաքրքրվել է նաև մասնակիցների ինքնազգացողությամբ, տրամադրությամբ, քննությունների համար ստեղծված պայմաններով և այլն:
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հավաստագրման համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 22 կազմակերպություն, և հավակնորդները հնարավորություն են ունեցել ընտրել դրանցից որևէ մեկը: Նախարարի հրամանով հաստատվել է նաև քննությունների և հավաստագրման ժամանակացույցը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կարգի համաձայն՝ քննություններն անցկացվելու են միայն մեկ՝ թեստավորման փուլով. յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու իր տվյալները մուտքագրել համակարգ, որը մշակել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Համակարգի օգնությամբ նախապես հրապարակված շտեմարանից յուրաքանչյուրի համար ձևավորվում է առանձին թեստ՝ ըստ ոլորտների համամասնության: Հավակնորդը մի քանի տարբերակից ընտրում է ճիշտ տարբերակը և ավարտելուց անմիջապես հետո հնարավորություն ունի տեսնել իր արդյունքը: 90 և ավելի միավոր հավաքելու դեպքում հավակնորդը հաղթահարում է անցողիկ շեմը և 2-3 օրերի ընթացքում ստանում իր հավաստագիրը:
Նշենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 1-16-ն ընկած ժամանակահատվածում: Քննություններին մասնակցելու համար դիմել է 431 հավակնորդ:
Ըստ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի՝ նոյեմբերի 1-ին 27 հավակնորդից քննությանը մասնակցել է 25-ը՝ ՀՀ մարզերից և Երևանից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: