Մեկնարկում են 2023 թ․ պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող հուշարձանների տարածք՝ աշխատանքների մեկնարկից առաջ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկելու, ինչպես նաև շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանությունը ստուգելու նպատակով:
Այցին ներկա էին նաև վերականգնման աշխատանքներ և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Շարունակվում են 2022 թ. մեկնարկած ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի վերականգնման աշխատանքները: Այցի ընթացքում քննարկվել են 2023 թ. նախատեսված աշխատանքները, քանդման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած՝ նախկինում (ԽՍՀՄ տարիներին) իրականացված վերակառուցման բացթողումների հետևանքով առաջացած խնդիրները և հնարավոր լրացուցիչ ծավալների ավելացումը:
Աշխատանքային խումբն այցելել է նաև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիր: Չնայած այն հանգամանքին, որ Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները նույնպես նախատեսվում է իրականացնել տարվա ընթացքում, դրանք դեռևս շինարարական հրապարակի նախապատրաստական փուլում էին: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են ջրահեռացման, ծածկասալերի և ներքին առագաստների քարերի փոխարինման խնդիրները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ հեղինակային թվային լուծումը, որը ստեղծել եմ Gemini AI տեխնոլոգիայի հիման վրա: Սա ինտերակտիվ «Բառերի ծառ» է, որը նախատեսված է 4-րդ դասարանում բարդ բառերի…
Մեթոդական թեմա. «Խաղայնացման (Gamification) և վիրտուալ լաբորատորիաների համատեղումը կենսաբանության բացահայտման գործընթացում (Գենետիկայի և Բջջաբանության օրինակով)» ​1. Թեմայի արդիականությունը (Ինչո՞ւ է սա կարևոր) ​Կենսաբանության որոշ բաժիններ (օրինակ՝ ԴՆԹ-ի կառուցվածք, սպիտակուցի կենսասինթեզ,…
Հարգելի գործընկերներ, Տարրական դպրոցում ծնողների դերը անփոխարինելի է, բայց հաճախ մենք՝ ուսուցիչներս, բախվում ենք երկու ծայրահեղության. կա՛մ ծնողը չափազանց ներգրավված է և փորձում է «սովորեցնել» մեզ դասավանդել, կա՛մ էլ լիովին…
Հարգելի գործընկերներ, Մենք սովոր ենք, որ դասարանում ուսուցիչը գիտելիքի միակ աղբյուրն է և «տերը»: Սակայն նոր չափորոշիչները մեզնից պահանջում են լինել ֆասիլիտատոր (ուղղորդող): Բայց ինչպե՞ս անել դա գործնականում, երբ 4-րդ…
Հարգելի գործընկերներ, Այսօր շատ է խոսվում աշակերտակենտրոն դասի մասին, բայց եկեք անկեղծ լինենք. երբեմն «ակտիվությունը» վերածվում է սովորական աղմուկի, որը խանգարում է դասին: Որպես 4-րդ դասարանի դասվար՝ ես հաճախ եմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց