Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի և Երևանի ուսումնական հաստատությունների վերապատրաստված տնօրեններ:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերուժան Հարությունյանը։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման հարցը: Արաքսիա Սվաջյանը փաստել է Տավուշի մարզի ավելի քան 80 դպրոցում նոր չափորոշչի ներդրման գործընթացի աշխատատարությունն ու վերահսկելիությունը: Նա շեշտել է, որ ՀՀ մյուս մարզերի դպրոցներում չափորոշչի ներդրման գործընթացը կարող է ուղեկցվել որոշակի այլ դժվարություններով, հետևաբար ապավինում է վերապատրաստված մասնագետների ջանքերին:
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ այսօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու իրականացված վերապատրաստումների արդյունքները և չափորոշիչը փորձարկած ուսումնական հաստատությունների տնօրենների հետ կատարելու փորձի և մտքերի փոխանակում:
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը խոսել է չափորոշչի ներդրման մեխանիզմների մասին, ներկայացրել սպասվելիք փոփոխությունները և Տավուշի փորձի որոշ մանրամասներ:
Թեղուտի միջնակարգ դպրոցի Ա. Թամրազյանը ներկայացրել է դպրոցի 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը՝ հատկապես անդրադառնալով ընտրովի բաղադրիչին: Հնչել են մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են նախագծային աշխատանքների և երկարօրյա դասընթացների կազմակերպմանը:
Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Է. Սահակյանը ներկայացրել է նախագծային ուսուցման վերաբերյալ դպրոցի փորձը, մասնակիցներին ուղեկցել քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ՝ ներկա գտնվելու աշակերտների իրականացրած հետազոտություններին:
Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանն էլ խոսել է ներդպրոցական վերահսկողության մասին՝ մանրամասն անդրադառնալով մնացորդային գիտելիքների ստուգմանը և առաջին աստիճանի բարդության հարցերին:
Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Ն. Անանյանը ներդպրոցական վերահսկողության շրջանակում անդրադարձել է «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին և երկարօրյա պարապմունքներին:
Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրեն Մ. Առաքելյանն էլ խոսել է գնահատման նոր մեթոդաբանության, ծնողական համայնքում դրական արձագանքների մասին։
Հանդիպման ընթացքում հնչել են քննարկվող թեմաների վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց պատասխանել են Տավուշի մարզի տնօրենները և ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալը՝ ևս մեկ անգամ կարևորելով կրթության բարեփոխումների այս գործընթացի առաջնահերթությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բոլորս էլ գիտենք , որ աշակերտը նայում է դասագրքին որպես մի անհաղթահարելի ու ձանձրալի պատնեշի, իսկ ժամացույցի սլաքներին՝ որպես փրկություն: Մենք՝ ուսուցիչներս, հաճախ հայտնվում ենք երկու քարի արանքում. մի կողմից…
Դասարանում կարգապահությունը կարևոր է ոչ միայն ուսման գործընթացը կազմակերպելու, այլ նաև աշակերտների անհատական զարգացման համար: Դանդաղ տրանսֆորմացիայի և ժամանակակից հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատիժը հաճախ չի լուծում խնդիրը.…
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց