ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Ապրիլի 14, 2023
Սպորտային լուրեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն ապրիլի 16-ից: Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը:

Ներկայացնում ենք հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում՝

Ապրիլի 16, ժամը 17:30՝ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ)
Ապրիլի 17, ժամը 20:00 ՝ Գոռ Սահակյան (67 կգ)
Ապրիլի 18, ժամը 11:30՝ Անուշ Արշակյան (64 կգ, B խումբ)
Ապրիլի 19, ժամը 20:00՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)
Ապրիլի 20, ժամը 17:30՝ Անդրանիկ Կարապետյան (89 կգ)
Ապրիլի 20, ժամը 20:00՝ Տաթև Հակոբյան, Էմմա Պողոսյան (76 կգ)
Ապրիլի 21, ժամը 09:00՝ Աննա Ամրոյան (81 կգ, B խումբ)
Ապրիլի 21, ժամը 17:30՝ Լիանա Գյուրջյան (81 կգ)
Ապրիլի 21,ժամը 20:00՝ Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (96 կգ)
Ապրիլի 22, ժամը 15:00՝ Գարիկ Կարապետյան (102 կգ)
Ապրիլի 22, ժամը 17:30՝ Սամվել Գասպարյան, Պետրոս Պետրոսյան (109 կգ)
Ապրիլի 22, ժամը 20:00՝ Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան (87 կգ)
Ապրիլի 23, ժամը 13:30՝ Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ)
Ապրիլի 23, ժամը 16:00 Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ)

Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: