ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն…
Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան,…
Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:
Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։
4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:
Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ…
Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում:
Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում:
Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League մրցաշարում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (hասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) մարտի 1-ին…
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում սեփական հարկի տակ տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն Անդրե Սպայթ Մկչտչյանն էր (Հայաստան)՝ վաստակած 31 միավորով. նա նաև 6 անգամ տիրել է…
Հայաստանի ամերիկյան համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 2019 թվականից իրականացնում է միջին և ավագ դպրոցներում «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)» կրթության բարելավման ծրագիր, որն առավել հայտնի է «ԳիտՍԵՐունդ» անվամբ։
Ծրագրի նպատակն է ԲՏՃՄ առարկաներն աշակերտների համար դարձնել հետաքրքիր և հաղթահարելի՝ այդպիսով մեծացնելով այդ ոլորտներում մասնագիտանալ ցանկացողների թիվը։
Ողջունելով…
Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 15.100 միավոր:
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14,600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի…
Բյուրականի աստղադիտարանում այսօր անցկացվել է «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցել է 10-12-րդ դասարանի 20 աշակերտ:
Օլիմպիադայի ընթացքին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը:
Նշենք, որ տարիներ շարունակ «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադան…
Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը խաղերի կիրառման վերաբերյալ տարրական դասարաններում:Իմ կարծիքով խաղերի կիրառումը անգլերենի դասերին ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև արդյունավետ մեթոդ է սովորողների ներգրավվածությունն ու լեզվական…
<<Փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է մեծ ու դժվար խնդիրների լուծմանը>>: Ս․ Սոբոլև Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների հետ, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն…
21-րդ դարի կարևորագույն հմտություններից են համագործակցությունը, թիմային աշխատանքը և արդյունավետ հաղորդակցումը: Ստորև ներկայացնում ենք մի քանի մեթոդներ, որոնք կզարգացնեն սովորողների ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակությունները 1. «Ուրիշի կոշիկները» / Դերային խաղ…
Արդյո՞ք հայոց լեզվի դասավանդումը այսօր բավարար չափով նպաստում է սովորողների խոսքի մշակույթի և ինքնարտահայտման զարգացմանը, և ինչպե՞ս կարելի է այն բարելավել:
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց