ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Գնահատվել է նոր չափորոշչի շրջանակում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձնական դասավանդումը Տավուշի դպրոցներում

Ապրիլի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի գրասենյակում այսօր ամփոփվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձարկման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացված հետազոտական ուսումնասիրության արդյունքները:

Առողջապահական կրթության կարճաժամկետ և միջանկյալ արդյունքների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի երկու դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների շրջանում՝ պարզելու, թե ինչ գիտելիք, հմտություններ…

ՀՀ կառավարությունը հաստատել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան ռեկտորի ընտրության արդյունքները

Ապրիլի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

 ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Կառավարության որոշման ընդունումը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:

Վ.…

Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակով

Ապրիլի 18, 2024
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շրջանակում 2024 թվականին ուսուցիչներին լրավճարներ տրամադրելու նպատակով հատկացվել են միջոցներ:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով այդ…

Փոփոխություններ հանրակրթական դպրոցների կանոնադրությունում

Ապրիլի 18, 2024
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությունում:

Գործադիրի նիստում հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս փոփոխություններով ևս մեկ անգամ հստակեցվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումների գործընթացները:

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանրակրթության ոլորտի կառավարման բարեփոխումներին: Օրենսդրական փոփոխությամբ արդեն իսկ…

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

Ապրիլի 18, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։

Տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է:

Ապրիլի 17-ին նախարարի…

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Լճաշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Ապրիլի 18, 2024
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ 9-րդԱ, 10-րդ Ա և 11-րդ Ա դասարանների աշակերտները դասղեկների և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյանի ուղեկցությամբ մասնակցեցին «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան» նվիրված պարբերական բնույթ կրող միջոցառմանը։ Աղբից, մացառներից մաքրեցին և բարեկարգեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքը և…

Նախագծային աշխատանք «Հայոց երգի վեհափառը»

Ապրիլի 18, 2024
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N3 հիմնական դպրոցում հերթական նախագծային աշխատանքի պաշտպանությունն էր Գրականություն առարկայից, որը ներկայացրին VII ա դասարանի աշակերտները (ղեկավար` Ա. Նարինյան)։

Աշխատանքի թեման էր «Հայոց երգի վեհափառը»։

Սովորողները ներկայացրին Կոմիտասի կյանքը, ստեղծագործությունը, խոսեցին մեծ հային նվիրված գրական֊մշակութային ժառանգության մասին։

Տեսանյութի միջոցով ներկայացվեց սովորողների այցը

Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ։

Նախագծային աշխատանքի վերջնարդյունքը սովորողների նախաձեռնությամբ…

Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն առնչվող հարցեր

Ապրիլի 17, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության, մասնավորապես՝ Կենտրոնական և…

Հայաստանում 25 հազար հուշարձան կա. ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության օրն է

Ապրիլի 17, 2024
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն էին՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն…

Նախագիծ. կստեղծվի Հայաստանի տաղանդների զարգացման հիմնադրամ

Ապրիլի 17, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի տաղանդների զարգացման հիմնադրամ» ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որի աշխատանքները միտված են լինելու ՀՀ ամբողջ տարածքում մարդկային տաղանդի հայտնաբերմանն ու այդ…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…