Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի գրադարանավար Մ. Խաչատրյանը կազմակերպել էր 4ա,բ,գ դասարանների համար հեքիաթի ընթերցում և մուլտֆիլմի դիտում՝ նվիրված մանկական գրքերի միջազգային օրվան և աշխարհահռչակ ու երեխաների կողմից անչա՜փ սիրված հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան տոնին։
Գրադարանավարը նախ ներկայացրեց օրվա խորհուրդը, խոսեց հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի կյանքի և ստեղծագործությունների մասին,…
Միավորված ազգերի կազմակերպության վեհաժողովն ապրիլի 6֊ը հայտարարել է Սպորտի միջազգային օր։
Օրվան ընդառաջ Մասիսի հ․3 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ` Լ.Սողոմոնյանը և Գ.Գրիգորյանը կազմակերպեցին Սպորտլանդիա 4ա,բ,գ և 5ա,բ դասարանների միջև, որը ընդգրկում էր շարժախաղեր, փոխանցումավազքեր, պարանի ձգում և այլն։ Առողջ մրցակցության արդյունքում հաղթող դարձավ 4ա դասարանը։ Սպորտը հզոր զենք է հաշտության,…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Արայիկ Հարությունյանը ողջունել է Զեյնա Մինայի այցը մեր երկիր և կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը Հայաստանին վստահելու համար:…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ գործուղման կարգով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու և հավելավճար ստանալու հարցին:
Նախարարը տեղեկացրել է՝ մարտի 31-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 330 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզերի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող կանադական գործարար առաքելության ներկայացուցիչներին:
Կանադայի Եվրասիական առևտրի պալատի տարածաշրջանային տնօրեն, «Edusie Learning Inc.» Յորքի համալսարանի ներկայացուցիչ Տատյանա Դոմիլովսկայայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում գործարար կապերի զարգացման նպատակով և այս համատեքստում հետաքրքրված է նաև…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի…
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի շահագործմամբ…
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (հասցե՝ Ալ. Մանուկյան 1) ապրիլի 13-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը:
Մուտքն ազատ է. միջոցառմանը կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները, այդ թվում՝ դպրոցական տարբեր խմբեր:
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների…
Հայաստանյան հրատարակիչների հինգ գրքեր Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:
Մրցանակները հաղթող կառույցների ներկայացուցիչներին այսօր հանձնել է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
«Այս մրցանակաբաշխությունը, որը ձևավորվել է ԱՊՀ շրջանակում, գրահրատարակչության զարգացման, նոր գրքերի հրատարակման, տվյալ ժողովրդի պատմության և ժառանգության հանրահռչակման առումով կարևոր…
ՌԴ Դաշնային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 20-ից հուլիսի 6-ը նախատեսվում է անցկացնել «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը:
Ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ԱՊՀ 9 երկրի, այդ թվում՝ ՀՀ ներկայացուցիչները: Ծրագրին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 10-11-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև համապատասխան տարիքային խմբում գտնվող նախնական…
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց