ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Հունիսի 28, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան:

Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար առանցքային է՝ ոլորտի առաջխաղացման,…

ՉԺՀ կրթության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր

Հունիսի 28, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՉԺՀ կրթության նախարարության Լեզվի ուսուցման և համագործակցության կենտրոնի կոմիտեի փոխքարտուղար Յու Թիենցի գլխավորած պատվիրակությանը:

Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև փոխհամագործակցությունն ու արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու նպատակով առաջարկել ընդլայնել տարբեր…

Ամփոփվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը. հայտնի են հաղթողները

Հունիսի 28, 2024
Մշակութային լուրեր

Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի են ունեցել «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսն ու հաղթողների պարգևատրման արարողությունը:

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությամբ իրականացվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով…

Համատեղ խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ

Հունիսի 28, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել բալետային ներկայացմանը

Հունիսի 28, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Նախարարը և հյուրերը վերանորոգված դահլիճի բեմում դիտել են Մինկուսի «Պախիտա» բալետի առաջնախաղը Երևանի պարարվեստի պետական…

Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների

Հունիսի 28, 2024
Լուրեր կազմակերպություններից

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2024 թվականի միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլի գործընթացը:

 

Հայտագրմանը կարող են մասնակցել`

ա) փորձարարական միասնական քննություններ հանձնող հանրակրթական նոր չափորոշիչը ներդրած Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի դիմորդները: Նշված դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցում են ընդունելության կարգի…

Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Դարի վավերագրություն» ցուցադրության բացմանը

Հունիսի 28, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նկարիչների միությունում ներկա է եղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության՝ «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը:

Նախարարը շնորհավորել է «Արմենպրեսի» երկարամյա փորձառության, դերի արժևորման ու ցուցադրության բացման առիթով։

«Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է։ Եվ այսօր այս լուսանկարների միջոցով մենք ներկա ենք ոչ միայն մեր…

«Էսսե գրելն ավելի որակյալ ուսուցման ձև է, քան փաստերն անգիր անելը». պատմության ուսուցչուհի Քրիստինե Սարգսյան

Հունիսի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտող աշակերտները ևս հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով:

Դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհին՝ Քրիստինե Սարգսյանը, կարծում է, որ քննության նոր ձևաչափը ավելի արդյունավետ ուսուցման ձև է, քանի որ սովորողին…

Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը

Հունիսի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ մոտ 2,3 մլրդ դրամ գումարի չափով:

Գումարը կուղղվի շինարարությունն ավարտված և ավարտվող 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը, ինչպես նաև անհետաձգելի ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին։ Նշված 93 մանկապարտեզի համար նախատեսվում է ձեռք…

Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Հունիսի 27, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Հայաստանի թիմի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը եզրափակչում 10։0 հաշվով առավելության…