ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

Դեկտեմբերի 27, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

 

Քննությունները կանցկացվեն՝

  • հունվարի 9-ին՝ «Հայոց լեզու և գրականություն».
  • հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա».
  • հունվարի 16-ին՝ «Հայոց պատմություն»:

Հիշեցնենք՝ համաձայն պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցի համաձայն՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում…

Ի գիտություն մինչև 2023 թ․ սեպտեմբերի 19-ը ՀՀ բուհերում ընդգրկված ԼՂ ուսանողների. հրապարակվել է բուհերի ցանկը

Դեկտեմբերի 27, 2023
Պաշտոնական

Համաձայն ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման 4-րդ կետի՝ հրապարակվել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։

Ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․

1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման…

Մեկնարկել են ITEC ծրագրի դասընթացները

Դեկտեմբերի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) դասընթացներ, որոնք կազմակերպվում են ինչպես տեղում, այնպես էլ առցանց (e-ITEC) ձևաչափով:

ITEC/e-ITEC դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում: Համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել www.itecgoi.in/index հղումով:

Այգեշատի Թարգմանչաց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցիների վերականգնման աշխատանքներն ավարտվել են

Դեկտեմբերի 26, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցիների վերականգնման՝ 2023 թվականի համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են…

Մշակութային օջախները նախատեսել են տոնական ծրագրեր դպրոցահասակների համար

Դեկտեմբերի 26, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները, թատերահամերգային կազմակերպությունները և թանգարանները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների շրջանակում դպրոցահասակ երեխաների համար նախատեսել են մի շարք տոնական միջոցառումներ:

Ձմեռային արձակուրդի օրերին դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու թանգարանների կողմից կազմակերպվող տարաբնույթ թեմատիկ կրթական ծրագրերի, այդ թվում՝ Ամանորին նվիրված կրթամշակութային միջոցառումների: Թանգարանների և թատրոնների կողմից կազմակերպվող…

«Արարատ-73»-ը մեզ համար հաղթանակի հոմանիշ է. Կարեն Գիլոյանն ընդունել է լեգենդար ֆուտբոլիստներին

Դեկտեմբերի 26, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 50-ամյակի շրջանակում ընդունել է թիմի լեգենդար ֆուտբոլիստներին:

ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել են Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Արկադի Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ «Արարատ-73»-ի…

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրվում են առաջարկներ

Դեկտեմբերի 26, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ:

Հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի հունվարի 26-ը՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ secretariat@escs.amyeranuhi.margaryan@escs.am:

Առաջարկը պետք է ներառի՝

  • հակիրճ բովանդակություն (1-2…

Հայ լեռնադահուկորդները բրոնզե մեդալ են նվաճել առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում

Դեկտեմբերի 26, 2023
Սպորտային լուրեր

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը:

Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջին խաղերին մասնակցել են եվրոպական 16 պետությունների…

Արամ Խաչատրյանի 120-ամյակը նշանավորվել է նամականիշի մարմամբ

Դեկտեմբերի 26, 2023
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը,…

Հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը

Դեկտեմբերի 26, 2023
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը:

Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:

Ներկայում Տավուշի մարզի…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան