Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտող աշակերտները ևս հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով:
Դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհին՝ Քրիստինե Սարգսյանը, կարծում է, որ քննության նոր ձևաչափը ավելի արդյունավետ ուսուցման ձև է, քանի որ սովորողին ստիպում է մտածել թեմայի մասին, ինչը նրա խոսքով ավելի կարևոր է, քան պարզապես փաստերն անգիր անելը:
«Ինչպես ցանկացած նոր բան, քննության ձևաչափի փոփոխությունը մեզ մոտ էլ սկզբնական շրջանում մտավախություն առաջացրեց՝ արդյոք երեխաները կկարողանա՞ն հաղթահարել, թե՞ ոչ: Ու երբ առաջին անգամ փորձնական քննություն հանձնեցինք, ԿԶՆԱԿ-ի աշխատակիցների գնահատմամբ՝ բավականին հաջողված էր: Պարզվեց՝ էսսե գրելն այնքան էլ անհնարին չէ, ինչքան թվում էր սկզբում,- ժպիտով պատմում է ուսուցչուհին և հավելում,- առաջինը միշտ էլ ավելի դժվար է. ամեն նոր բան սվիններով ենք ընդունում, բայց ինչպես հետո է պարզվում, անհրաժեշտ և ճիշտ փոփոխություն է իրականացվել»:
Նրա դիտարկմամբ՝ էսսեն սովորողին հնարավորություն է տալիս իր աշխարհայացքը, մտածելակերպը, ստեղծագործելու ունակություններն ավելի զարգացնելու, իր կարծիքն ու մոտեցումները ձևավորելու և դրանք արտահայտելու համար ինքնավստահություն ձեռք բերել: Հատկապես «Հայոց պատմություն» առարկայի դեպքում երեխաների գիտելիքն ու իմացությունը համադրվում են վերլուծական, քննադատական մտածողությամբ, ինչը թույլ է տալիս պատմական իրադարձությունները գնահատել սթափ և հիմնավորված:
Քրիստինե Սարգսյանը խոստովանում է՝ իր համար ևս նոր ձևաչափով քննության նախապատրաստվելը սովորելու գործընթաց էր. «Վերապատրաստումների, ինքներս մեզ վրա աշխատելու, նոր հմտություններ ձեռք բերելու արդյունքում մեզ համար առաջացած դժվարությունները ևս հաղթահարեցինք»:
Ըստ նրա՝ աշակերտներն էլ սկզբում մտավախություններ ունեին, թե ինչ է լինելու, սակայն ամենօրյա աշխատանքի արդյունքում նրանք բավարար հմտություններ են ձեռք բերել, որոնք թույլ տվեցին դրական արդյունք ցուցաբերել:
«Ճիշտ է՝ ժամանակը կարճ էր և աշխատել ենք ընդամենը մի քանի ամիս՝ չունենալով ուղեցույց, հարցաշար, ուղղորդիչ որևէ ձեռնարկ, բայց անդադար աշխատել ենք անգամ օրվա դասի շուրջ, և կարևորն այն է, որ այս փուլում երեխաները հասցրել են պատկերացնել էսսե գրելու հիմնական կանոնները, խաչվող հասկացությունները՝ դրանցով բացահայտելով պատմության մեջ օրինաչափությունները, պատճառահետևանքային կապը, համակարգ և մոդել, ժամանակ և տարածություն համադրությունները»,- ասում է ուսուցչուհին:
«Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհին հույս ունի, որ հետագայում աշակերտների հմտություններն ավելի կկատարելագործվեն, և քննությանը ավելի լավ աշխատանքներ կներկայացվեն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գրականության դասերին հաճախ կիրառում ենք <<Հեղինակի աթոռ>> և <<Գրական դատ>> մեթոդները: Դրանք զարգացնում են ստեղծարարությունը, քննադատական մտածողությունը, համագործակցային և հաղորդակցական հմտություններ: Հաճախ սովորողները հանդես են գալիս այնպիսի դիտանկյուններից, որ պլանավորված…
Հարգելի՛ գործընկերներ, որպես 2-րդ դասարանի դասվար և մեթոդիստ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել Վ․ Սարգսյանի «Մայրենի 2» դասագրքի շուրջ իմ դիտարկումներով և մեթոդական մոտեցումներով: Այս դասագիրքը ոչ միայն լեզվական գիտելիքների…
Ողջու՛յն, հարգելի՛ գործընկերներ. Որպես ուսուցիչ, մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես է փոխվում մեր կրթական միջավայրը: Այսօր մենք կանգնած ենք մի նոր մարտահրավերի առաջ, որը կոչվում է Արհեստական…
Նախադպրոցական տարիքից դպրոցականին անցումը երեխայի կյանքի ամենաբարդ ճգնաժամերից մեկն է: Ինչպես հայտնի է, այս փուլում փոխվում է երեխայի սոցիալական դիրքը, իսկ խաղային գործունեությանը փոխարինելու է գալիս ուսումնականը: Սակայն, եթե այս…
Հատկապես վերջին տարիներին շեշտադրվեց աշակերտակենտրոն ուսուցումը,ինչը հնարավորություն է տալիս աշակերտին ճանաչել իր իմացածի և չիմացածի սահմանները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ սահուն անցում կատարելու և իմացածի սահմաններն ավելի ընդլայնելու ուղղությամբ: Երբեք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց