35 տարի առաջ՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից.․․․
Երկրաշարժից անցել է 35 տարի...
Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու:
Օրվա հետ կապված Մասիսի հ․ 3 հիմնական դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ՝ Օ.Ղարիբյանը, ուսումնական գծով տնօրենի տեղակալ Հ.Ապրիկյանը, ՄԿԱ-ի գծով տնօրենի տեղակալ Ս.Բաղդասարյանը անցկացրեցին «Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի 35-րդ տարելիցին նվիրված և…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախադպրոցական կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող հաստատություններին լիցենզավորման գործընթացի վերաբերյալ իրավական խորհրդատվություն տալու նպատակով դեկտեմբերի 15-ին կազմակերպում է հանդիպում՝ հաստատությունների ներկայացուցիչների համար:
Հանդիպումը տեղի կունենա Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում (հասցե՝ ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 7 շենք) և…
Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի 7-րդ«ա» դասարանում անցկացվեց բաց դաս՝ երաժշտություն առարկայից (ուսուցչուհի՝ Զ.Նիկողոսյան):
«Աշուղական կարգեր», «Տաղաչափություն և տեխնիկա» թեմաների շուրջ քննարկումը սովորողներին հնարավորություն տվեց տեղափոխվել 18-19 րդ դարեր, ունկնդրել և մեկնաբանել Սայաթ-Նովայի, Ջիվանու ստեղծությունները, նմանեցնել աշուղների և տրուբադուրների արվեստը, տարբերել ժողովրդական երգը գուսանական և աշուղական երգերից:
Հարուստ բովանդակությամբ և…
Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի կերպարվեստի ուսուցիչ Գ.Մուրադյանի նախաձեռնությամբ 3-րդ և 6-րդ դասարանների սովորողները բացօթյա կերպարվեստի դասեր իրականացրեցին դպրոցի բակում։ Մոտ գտնվելով բնությանը վայելեցին աշնանային տրամադրություն։ Բոլոր այն նկարները, որոնք նկարված են արվեստանոցում, երբեք այնքան լավը չեն լինի, որքան դրսում կատարված նկարները։ Երեխան իր կարողությունները զարգացնելու համար պետք է խիստ…
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած կազմակերպությունների կողմից, և բոլոր ուսուցիչները՝ անկախ իրենց հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
Ներքոհիշյալ ցանկից ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք իրականացնելու են բաց քվեարկություն՝ մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ոլորտում փորձ ունեցող շինարարական կազմակերպություններին՝ մասնակցելու պետական գնումների մրցույթներին:
Վերականգնման աշխատանքների մրցույթները հրապարակվելու են էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում:
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության միջնաժամկետ ծախսային ծրագրով 2024 թվականի համար նախատեսվող աշխատանքների ֆինանսավորումը նախորդ տարվա փաստացի իրականացվածի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը:
Ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար գործարկվել է https://kadrer.emis.am/ հարթակը, որտեղ ներկայացված են ՀՀ հանրակրթական դպրոցներում առկա թափուր…
2023 թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը:
Նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ…
Տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային ազգային փուլի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետությունը «Աշխարհի հմտություններ» (WorldSkills…