ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կողմերը փաստել են՝ թանգարանային աշխատողների դասընթացն արդյունավետ է եղել

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենիին:

ԿԳՄՍ նախարարության և կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների և Եղեգնաձորի երկրագիտական թանգարաններում անցկացվել…

ՀՀ թանգարանների աշխատակիցները մասնակցել են «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով դասընթացին

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման եռօրյա դասընթացը:

Վերապատրաստումներին մասնակցել են ՀՀ տարբեր թանգարանների աշխատակիցներ՝ նոր գիտելիքներ ձեռք…

Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ։

Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է բարերարի միջոցներով. ամբողջությամբ փոխվում են տանիքածածկերը, ամրակայվում են վնասված հատվածները։ Ըստ նախագծի՝ վերականգնվելու են…

«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնով

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում:

Միջոցառմանը ներկա…

ԿԳՄՍՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։

Միջազգային համաժողովին մասնակցում են 43 երկրի մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ և 5…

Նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է նոր գույք. ԿԳՄՍ նախարար

Սեպտեմբերի 13, 2024
Հարցազրույցներ, ելույթներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրագրողների և քաղաքացիների հարցերին:

Պատասխանելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է ամբողջական նոր գույք. դա վերաբերում է թե՛…

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կբացվի «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 13, 2024
Մշակութային լուրեր

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 14-ին «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ ներկայացնում է «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը։

Այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո:

«Քաղաքային պատկերներ․ Ժառանգության վկաներ» ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 14-ից…

Մշակութային հաստատություն այցը՝ կրթական գործընթացի մաս, շարունակվում է չափորոշչի ներդրումը. Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը

Սեպտեմբերի 13, 2024
Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել է 2024/25 ուսումնական տարում նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, անդրադարձել նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացին և ոլորտային այլ հարցերի:

ՀՊՉ փուլային ներդրումը շարունակվում է

ԿԳՄՍ նախարարը…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարի հետ

Սեպտեմբերի 13, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Ֆելիպե Պաույերիի…

1 բրոնզե մեդալ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից

Սեպտեմբերի 13, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:

Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի…