ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է պետության՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, արհեստների հանրային տեսանելիության և արհեստներով զբաղվող վարպետների ճանաչելիության բարձրացմանն ուղղված շարունակական քաղաքականությունը:
«Ժողովրդական արհեստները մեր մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչն են: Տաղավարներով շրջելով՝ համոզվում ենք, որ խոսում ենք ոչ միայն մշակութային շատ կարևոր ժառանգության, այլև այսօրվա մշակութային կարևոր ներկայության մասին: Արհեստները մշտապես արդիական են․ դրանց միջոցով շաղկապվում են անցյալն ու ներկան՝ կամուրջ ապահովելով ապագայի համար», - ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման համար:
ԿԳՄՍ նախարարը խորհրդանշական է համարել, որ Արհեստների միջազգային երրորդ փառատոնն այս տարի համընկնում է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների մեկնարկի հետ:
««Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցկացվում են «Ճանապարհներ, ցանցեր և կապեր» խորագրի ներքո, ինչն այստեղ՝ Արենիում, առավել խորհդանշական է, քանի որ Վայոց ձորը հայտնի է ճանապարհային կարևոր հանգույցներ ու կապեր լինելու իր պատմությամբ: Այստեղ մենք նաև հիանալի պատմամշակութային վայրեր ունենք, որտեղ անպայման խորհուրդ կտամ այցելել»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կոչ արել փառատոնի այցելուներին այս օրերի ընթացքում անպայման ժամանակ հատկացնել նաև Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը բացահայտելու համար:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է նաև փառատոնին մասնակցելու համար մեր երկիր ժամանած օտարերկրյա հյուրերին և հույս հայտնել՝ նրանք հայ վարպետների հետ նոր համագործակցություն կձևավորեն:
Փառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկն Արենիում անցկացվող Արհեստների միջազգային երրորդ փառատոնով ազդարարումը՝ ընդգծելով, որ Վայոց ձորի մարզը մշակութային հարուստ ժառանգության օրրանն է:
«Եվրոպական միությունը Հայաստանի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում և ունի ամուր գործընկերություն կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով, բայց ամենակարևորն այն է, որ մենք համատեղ ջանքերով կամրջում ենք ավանդույթներն ու մարդկանց»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը շրջել են փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել հայ և օտարերկրացի վարպետների ձեռքի աշխատանքներին: Այցելուները տեղում հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին և համտեսելու անուշաբույր հայկական գինի:
Արհեստների միջազգային երրորդ փառատոնին մասնակցում են շուրջ 50 արհեստագործ վարպետներ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա):
Փառատոնի ընթացքում Արենի համայնքում ներկայացվել են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագրեր երեխաների համար:
«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ, վարպետաց դասեր և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց