ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրագրողների և քաղաքացիների հարցերին:
Պատասխանելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրվում է ամբողջական նոր գույք. դա վերաբերում է թե՛ դասասենյակների, թե՛ ճաշարանների, թե՛ գրադարանների, թե՛ ուսուցչանոցների և մարզադահլիճների գույքին:
«Կահավորվում են նաև հանդիսությունների սրահները: Բոլոր դպրոցներին տրամադրվում են էլեկտրոնային դաշնամուրներ, քանի որ արվեստով զբաղվելու հնարավորություններն ընդլայնելու համար նաև համապատասխան միջավայրի և գույքի կարիք կա: Նոր մարզագույքի պարտադիր ցանկերում ներառվել են նաև թենիսի սեղանները, ինչը կօգնի, որպեսզի դպրոցականների շրջանում անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարերը դառնան ավելի մասսայական: Այս օրերին ավագ դպրոցներին նաև հեծանիվներ են բաշխվում, քանի որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար անցկացնել հեծանվավազքից՝ դարձյալ դպրոցականների շրջանում: Մեծ թվով դպրոցներ արդեն նաև լաբորատոր գույք են ստացել»,- տեղեկացրել է նախարարը: Նա նաև նշել է, որ Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը Երևանի և ՀՀ բոլոր մարզերի դպրոցները պետք է հագեցված լինեն «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաններ» առարկաների լաբորատորիաներով:
Դասագրքեր
ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով դասագրքերի տպագրության և բաշխման գործընթացին, տեղեկացրել է՝ դասագրքերի երաշխավորման և տպագրության մրցույթներն իրականացվել են սահմանված կարգով, և բոլոր այն ուղղություններով, որոնցով առկա են եղել երաշխավորված դասագրքեր, դրանք տպագրվել և բաշխվել դպրոցներին մինչև ուսումնական տարվա մեկնարկը:
«Դրանք տպագրվել են՝ ըստ դպրոցներից հավաքագրված պատվերների քանակի ու պահանջարկի և բաժանվել են բոլոր դպրոցներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ որևէ ուշացում, ձգձգում կամ հավելյալ դժվարություն այս առումով չի եղել:
Նա տեղեկացրել է, որ ՀՊՉ ներդրման շրջանակում նոր ստեղծվող դասագրքերից որոշները չեն երաշխավորվել՝ համապատասխան հայտեր չլինելու կամ սահմանված շեմը չհաղթահարելու հանգամանքով պայմանավորված:
«Դպրոցներին հանձնարարվել է 10 դասագրքերի փոխարեն, որոնք չեն ստեղծվել կամ չեն հաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը, այս ուսումնական տարում դասերը կազմակերպել հին դասագրքերով»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ դրանք հիմնականում օտար լեզուների ու 10-րդ դասարանի «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների դասագրքերն են, իսկ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի բացակայությամբ պայմանավորված՝ դասապրոցեսն անհրաժեշտ է կազմակերպել Տավուշի մարզում կիրառված ուսումնական նյութերով և, ըստ անհրաժեշտության, օգտվել հին դասագրքերում առկա նյութերից։ Վերջինիս պարագայում աշխատանքի մեծ մասը պետք է լինի շատ ավելի գործնական միջավայրում, և դասագրքի առկայությունն այստեղ ավելի շատ աջակցող բնույթ է կրում, քան առանցքային:
«Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից: Ինչ վերաբերում է բովանդակային խնդիրներին, նման մեծածավալ աշխատանքում վրիպակները չեն բացառվում, թեև այս տարի շատ ավելի մանրամասն է կատարվել դասագրքերի փորձաքննությունը: Դասագրքերում վրիպակների առկայության պարագայում արվում են շտկումներ, ինչը բնականոն աշխատանք է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձել է նաև 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագրքին՝ նշելով, որ նոր չափորոշչի ներդրման շրջանակում նոր դասագիրք չի երաշխավորվել, հետևաբար այդ առարկայի ուսուցումն ուսումնական նյութերով է կազմակերպում: Նոր դասագրքի մրցույթը, ըստ նախարարի, արդեն հայտարարված է:
Ուսուցչի թափուր հաստիքների մասին
Ասուլիսի ընթացքում նախարարին հարց է ուղղվել նաև այս պահին դպրոցներում առկա ուսուցչի թափուր հաստիքների վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այս ուսումնական տարվա ճշգրիտ տվյալները սեպտեմբերի 16-ից հետո կլինեն:
«Թափուր տեղերի որոշակի թվաքանակն իրականում փոփոխական է. մենք պետք է հասկանանք, որ համակարգում կա շարժունություն: Ավելի շատ պետք է խոսենք ուսուցչական այն թափուր տեղերի մասին, որոնցով պարբերաբար մրցույթ է հայտարարվում, բայց համալրում չի լինում. տարեկան շուրջ 600-700 այդպիսի տեղեր են լինում: Խոսքը հիմնականում այն առարկաներին են վերաբերում, որոնք քիչ ժամաքանակ ունեն»,- ասել է նախարարը:
Դպրոցի տնօրենի նշանակման մասին. ինչո՞ւ շատերի ծրագրերը չեն հաղթահարում փորձաքննությունը
Տնօրենների նշանակման նոր պահանջների սահմանումը 2022 թվականին «Հանրակրթության մասին օրենքի» փոփոխությամբ մեկնարկած բարեփոխումների տրամաբանության շարունակությունն է: Դրանով դպրոցի բովանդակային կառավարումն առանձնացվել է վարչատնտեսականից: Տնօրենների համար սահմանվել են խիստ բովանդակային պահանջներ՝ կրթության կազմակերպման և կրթության որակի ապահովման տեսանկյունից:
«Այդ հիմքով վերանայեցինք տնօրենների նշանակման ամբողջ ընթացակարգը. ներդրվել է եռափուլ համակարգ: Ըստ այդմ՝ ինչպես նախկինում, ներկայում ևս գործում է հավաստագրման փուլը, որն առավել պարզեցվել է. գրավոր և բանավոր փուլերի փոխարեն մնացել է միայն գրավորը: Տնօրենի պաշտոնում աշխատել ցանկացող անձինք պետք է հավաստագիր ունենան՝ մասնակցելով գրավոր թեստավորման: Հավաստագիր ունենալուց հետո տվյալ անձը կարող է դիմել որևէ թափուր տեղի մրցույթի և ներկայացնել զարգացման ծրագիր, որը փորձաքննվում է արտաքին, պատվիրակված երկու կազմակերպություններից մեկի կողմից՝ գնահատման հստակ սանդղակով: Ներկայացված ծրագրերի շուրջ 85%-ը չի հաղթահարում փորձաքննության շեմը: Իրականում, զարգացման ծրագրի ճիշտ կամ սխալ տարբերակ չկա. ճիշտ է այն զարգացման ծրագիրը, որն արտացոլում է տվյալ դպրոցի խնդիրները: Իսկ խնդիրները տարբեր դպրոցներում տարբեր են: Յուրաքանչյուր հավակնորդ պետք է կարողանա իր դպրոցի խնդիրները վերլուծել և լուծումներ առաջարկել,- ասել է նախարարը և հավելել,-այն որ հավակնորդների 85%-ը չի հաղթահարում շեմը, նշանակում է՝ ունենք կարողությունների խնդիր»:
Հաջորդ քայլը՝ ծրագրի փորձաքննությունից հետո նախարարությունում տեղի ունեցող հարցազրույցն է, որը վերաբերում է կրթության կազմակերպման բովանդակային խնդիրներին: Զարգացման ծրագրի շեմը հաղթահարած հավակնորդների շուրջ 60%-ը չի հաղթահարում նաև հարցազրույցի փուլը:
«Ոլորտում առկա կարողությունների խնդրով պայմանավորված՝ վերապատրաստման նոր ծրագիր է մեկնարկել, որն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Եվրամիության և «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ համատեղ: Ներկայում դիմումների ընդունելության փուլն է ընթանում, որից հետո հավակնորդների համար կիրականացվի վերապատրաստման դասընթաց»,-ասել է նախարարը:
Տարածաշրջանային լեզուների ուսուցման մասին
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային լեզուների դասավանդմանը. «Լեզուների ուսուցումն իրականացվում է հիմնականում երրորդ օտար լեզվի կամ խմբակների ձևաչափով: Դպրոցների մեծ մասում դեռևս խմբակների ձևաչափն է պահպանվում: Նախորդ տարվա տվյալներով մենք ավելի քան 20 դպրոցներում ունեինք տարածաշրջանային 4 լեզուների ուսուցում: Այս տարվա ցուցանիշները պարզ կլինեն արդեն այս ամսվա վերջի դրությամբ: Չեմ կարծում, որ թվի շատ մեծ աճ կգրանցենք, որովհետև ավելի մեծ թվով դպրոցներում այս լեզուների ուսուցման կազմակերպման համար հիմնական խնդիրը մասնագետների պակասն է: Մենք երաշխավորել ենք ծրագրերը, որոնք արդեն բաց են օգտագործման համար. դպրոցները, ըստ պահանջարկի և մասնագետի առկայության, կարող են այդ ծրագիրն իրականացնել խմբակի կամ երրորդ օտար լեզվի ուսուցման ձևաչափով»:
Նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ընթացքում, բացի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերից, պատասխանել է նաև ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների վերաբերյալ քաղաքացիների հարցերին, որոնք նախապես հավաքագրվել են նախարարության ֆեյսբուքյան էջի և էլ. փոստի միջոցով: Քաղաքացիների այն հարցերը, որոնց նախարարը ասուլիսի ընթացքում չի հասցրել պատասխանել, կստանան առանձին անհատական պատասխաններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան