ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

19 պետական կազմակերպություններ և բուհեր ձեռք կբերեն 60 գիտական սարք՝ ընդհանուր 930 մլն դրամ արժողությամբ

Նոյեմբերի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։

Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 60 սարք/սարքավորում՝ ընդհանուր 930 միլիոն դրամ արժողությամբ։

Կայացել է առաջին երիտասարդական էքսպոն

Նոյեմբերի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի շրջանակում նոյեմբերի 24-26-ը կայացել է առաջին երիտասարդական էքսպոն՝ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» խորագրով։

Եռօրյա միջոցառման բովանդակությունը մշակվել է երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Հատկապես կարևոր ներդրում են ունեցել 2023 թ․ երիտասարդական մայրաքաղաք Մեծամորի երիտասարդները։

Միջոցառման բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության,…

Մրցույթ՝ նորարական և հեռանկարային ուղղություններով հետազոտությունների իրականացման համար

Նոյեմբերի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթը, որի նպատակն է աջակցել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեության կարևորագույն և նորարարական ուղղություններով մրցունակ և բարձր սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի իրականացմանը և ժամանակակից նոր տեխնոլոգիաների մշակմանը:

Մրցույթին կարող են մասնակցել 3-5 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբեր՝ ներկայացնելով 36…

Հայկական դրամի 30-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն` Հայաստանի պատմության թանգարանում

Նոյեմբերի 24, 2023
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 26-ից կգործի «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը նվիրված է ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին։

Ցուցադրությունում ներկայացված կլինի Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ և հարուստ հավաքածուից մի խումբ, այդ թվում՝ ՀՀ ազգային արժույթի ստեղծման մասին պատմող երբևէ չցուցադրված բացառիկ նմուշներ, ինչպես նաև ազգագրական…

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով

Նոյեմբերի 24, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր այցելել են «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու նոր ձեռք բերված ֆիզիկաքիմիական լաբորատոր գործիքակազմին:

Ֆիզիկաքիմիական հետազոտություններ իրականացնող սարքավորումները ձեռք բերելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կենտրոնին հատկացվել է 69 մլն դրամ: Դրանք հնարավորություն կտան առավել գիտականահեն…

«PostDoc-Armenia 2024» երկամյա ծրագիր՝ արտերկրի գիտնականների համար

Նոյեմբերի 24, 2023
Լուրեր կազմակերպություններից

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2024»» մրցույթ:

Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը:

Մրցույթին կարող են մասնակցել 1984 թ.…

87 մլն 696 հազար դրամ՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներին

Նոյեմբերի 23, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից 87 մլն 696 հազար դրամն ուղղել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերին, որի շրջանակում կիրականացվի քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության…

Վերապատրաստում՝ ​​​​​​​նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար

Նոյեմբերի 23, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 16.11.2023 թ. N 2387-Ա/2 հրամանով երաշխավորված Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ…

Մրցույթ՝ դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով

Նոյեմբերի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-ն հրամանով հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թվականի դեկտեմբերի…

Նախագիծ. ՄԿՈւ հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգեր

Նոյեմբերի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման կարգերի նախագծերը:

Մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգ

Մանկավարժական աշխատողի վերապատրաստումը երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում ԿԳՄՍՆ սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական…