ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ՝ դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով

Նոյեմբերի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-ն հրամանով հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին։

Նշենք, որ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդի կողմից ներկայացրած հաստատության զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող մասնակիցը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

  • ունենա իրավաբանական անձի կարգավիճակ, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին,
  • պաշտպանված լինի ֆինանսական, վարչական կամ այլ ճնշումներից, որոնք կարող են ազդել փորձագիտական եզրակացությունների և գնահատականների վրա,
  • ունենա տարածքներ (սեփական, անհատույց օգտագործմամբ կամ վարձակալությամբ), սարքավորումներ և գրասենյակային սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են փորձաքննություն իրականացնելու, եզրակացություններ տալու և գնահատման չափանիշներին համապատասխան իրականացված գնահատման վերաբերյալ հիմնավորումներ կազմելու համար,
  • գրանցի և պահպանի փաստաթղթեր, որոնք հավաստում են փորձաքննության իրավասությունը և համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև կատարի փորձագետների կատարած բոլոր աշխատանքների հաշվառում,
  • ունենա հանրակրթության ոլորտում ծրագրերի ռազմավարական գնահատման իրականացման, կրթության կազմակերպման ուսումնական գործընթացի կառավարման և ղեկավարման, կազմակերպաիրավական, ֆինանսատնտեսական ոլորտների մասնագետներ, որոնք համապատասխանում են փորձագետների համար սահմանված պահանջներին,
  • ներկայացնի գնահատման չափանիշների վերլուծություն և առաջարկներ:

Փորձաքննության ընթացքում ձեռք բերված ցանկացած տվյալ և տեղեկատվություն մասնակցի կողմից համարվում է գաղտնի՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները:

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար Էլինա Մովսեսյանին (հեռախոս՝ 010 599-617, էլ. փոստ՝ elina.movsisyan@escs.am):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…