ՀՀ ԿԳՄՍ նախարարի 16.11.2023 թ. N 2387-Ա/2 հրամանով երաշխավորված Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):
ՈՒԱՀ–ի դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդները, որոնք հնարավորություն կտան առավելագույնս տիրապետել օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:
Դասընթացի սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե մասնակիցը դեռևս վստահ չէ իր գիտելիքների և կարողությունների մեջ, հիմնադրամի փորձառու մասնագետները կշարունակեն իրենց խորհրդատվական աշխատանքները՝ անվճար։
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած նմուշի վկայական, որով նա իրավունք կունենա մասնակցել հավաստագրման քննություններին:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ներկայացնել բնօրինակների հետ։ Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2023 թվականի դեկտեմբերի 7-ից դեկտեմբերիի 25-ը ներառյալ։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվի խորհրդակցություն՝ մինչև քննության օրը ներառյալ:
Դասընթացները կանցկացվեն ճկուն ռեժիմով՝ 100 ժամ բեռնվածությամբ:
Դասընթացի արժեքը կազմում է 100.000 դրամ, ներառյալ՝ սնունդը և ուսումնական նյութերի տրամադրումը։
Փաստաթղթերն անհրաժեշտ է աշխատանքային օրերին ներկայացնել ՈՒԱՀ գրասենյակ (Երևանի Ն. Աճեմյանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա)՝ 17.11.2023- 06.12.2023թ.-ը՝ ժամը 12։00-ից 17։00-ը։ Խնդրում ենք այցելությունից առաջ զանգահարել:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 22 11 91(96) հեռախոսահամարներով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան