«Հայկական գիտական համագործակցություն» («Armenian Scientific Cooperation) կազմակերպության ArmScoop.com կայքը մաթեմատիկային վերաբերվող բազմաթիվ ուսուցողական կայքերից և բջջային հավելվածներից առանձնացրել և ներկայացրել է հետևյալ հավելվածները.
հավելվածը թույլ է տալիս տեսախցիկը մաթեմատիկական խնդրի վրա պահելու միջոցով ստանալ վերջինիս լուծման քայլային հրահանգները: Հավելվածը վերջին թարմացումից հետո ճանաչում է նաև հասկանալի ձեռագրով գրված խնդիրները:
Photomath-ի առավելություններն են՝ քայլային ուղեցույցներ, պատկերազարդ բացատրություններ, մաթեմատիկական հավելյալ տեղեկություններ:
Հավելվածը ճանաչում է ամբողջ թվեր, կոտորակներ, տասնորդական թվեր, արմատներ, հավասարումներ, լոգարիթմներ, եռանկյունաչափություն, ածանցյալներ, ինտեգրալներ և այլն
հայկական հավելվածի թիրախում 4-րդից մինչև ավարտական դասարանների աշակերտներն են, որոնք ցանկանում են խորացնել իրենց մաթեմատիկական գիտելիքները: Հավելվածն ապահովում է բազմալեզու ուսուցում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն:
Հավելվածը ներառում է տեսական նյութեր, գործնական խնդիրներ, թեստավորման համակարգ: Կարելի է օգտվել հուշումներից, ինչի պարագայում հավաքած միավորները նվազում են: Լուծումները հասանելի են դառնում միայն խնդիրը ճիշտ լուծելուց հետո: Հավելվածում, մասնակիցների անհատական ցուցանիշներից բացի, առկա է մասնակից երկրների վարկանիշ:
Պարզ և մատչելի հավելվածը ուսանողների, գիտնականների, ինժիներների, վերլուծաբանների և բոլոր այն մարդկանց համար, որոնք մշտապես գործ ունեն մաթեմատիկական բանաձևերի հետ:
Այս հավելվածը ամբողջական ցանկ է, որը պարունակում է հանրահաշվի, երկրաչափության, հավանականության տեսության, մաթեմատիկական անալիզի և այլ բաժինների վերաբերող գրեթե բոլոր մաթեմատիկական բանաձևերը:
Այս հավելվածը խնդիրների լուծման քայլային ուղեցույց է՝ համապատասխան նկարագրություններով և գրաֆիկական պատկերներով: Ներառում է մաթեմատիկայի զանազան բաժինների բազմաթիվ խնդիրներ: Այն անվճար է, իսկ օգտվելու համար անհրաժեշտություն չկա միանալ համացանցին:
Հավելվածն օգտակար է հատկապես այն աշակերտների և ուսանողների համար, որոնք դժվարանում են լուծել մաթեմատիկական խնդիրներ:
Հասանելի է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, արաբերեն և մի շարք այլ լեզուներով:
հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են սովորել հետաքրքիր մաթեմատիկական հնարքներ՝ արագացնելու համար հաշվողական հմտությունները:
Հավելվածը կօգնի առանց հաշվիչի օգնության մաթեմատիկական խնդիրներն ավելի արագ լուծել, կատարել բարդ բազմապատկումներ, բաժանումներ և այլն:
Նյութի աղբյուրը. ArmScoop
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց