Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Բերդավան և Հաղթանակ համայնքների երիտասարդների շահերի պաշտպանության խմբերի համար անցկացվեց վերապատրաստման առաջին դասընթացը՝ «Մարդու իրավունքներ և երիտասարդության բարեկեցության վրա ազդեցություն ունեցող քաղաքացիական չափորոշիչներ» թեմայով: Նպատակն էր երեխաներին հաղորդել համապարփակ գիտելիքներ և տալ կարողություններ մարդու իրավունքների ու հասարակական նախաձեռնություններ իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ, ուժեղացնել թիմային համագործակցության հմտությունները: Դասընթացի թեմատիկան բազմազան էր. մարդու իրավունքներ և պաշտպանություն, , քաղաքացիական հասարակություն, երիտասարդների բարեկեցության վրա ազդեցություն ունեցող քաղաքացիական չափորոշիչներ, քաղաքացիական ակտիվություն, մարդու իրավունքների ազգային ու միջազգային փաստաթղթերի ներկայացում, ՏԻՄ մակարդակում որոշումների կայացման գործընթացի մասնակցություն, թեմատիկ տեսաֆիլների ցուցադրություն և քննարկումներ: Ոչ ֆորմալ կրթական մեթոդների օգտագործմամբ և թիմային վարժանքների օգնությամբ ուսուցանումը խթանեց մասնակիցների ներգրավվածությունը ուսուցման գործընթացում: Դասընթացից երեխաները սովորեցին մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների դասակարգման, հատկանիշների(անկողմնակալություն, համընդհանրություն, անօտարելիություն, անկապտելիություն և այլն) և դրանց պաշտպանության, խախտումների կանխարգելման ուղիների, ժողովրդավարության, պետություն-քաղաքացի իրավական հարաբերությունների, պետության կողմից իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ քայլերի ու իրավական մեխանիզմների, ինչպես նաև անհատի ու քաղաքացիների խմբերի տեղական մակարդակներում կառավարմանը ակտիվ մասնակցության եղանակների ու տարբերակների վերաբերյալ: Ծրագրի մասնակից 14 ամյա Ժաննան դասընթացի կարևորության մասին հետևյալն է նշում.«Իմ համար դասընթացի մասնակցությունը կարևոր է, քանի որ տեղեկացա մարդու իրավունքների մասին, որոնք մինչ այս մակերեսորեն գիտեի: Հետաքրքիր էր նաև այդ իրավունքների մասին օրենքների մասին ուսուցումը, թիմային աշխատանքը և համոզված եմ, որ գիտենալով դրանց մասին, կարող եմ պաշտպանել իմ իրավունքները»:
Կարողությունների հզորացման նպատակով խմբերը կվերապատրաստվեն նաև շահերի պաշտպանության, տվյալների հավաքագրման ու մշակման, գործողությունների պլանավորման ոլորտներում՝ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով: Խմբերը, որոնք ներառում են ավելի քան 55 անդամ, կմշակեն համայնքային նախագծեր և քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց