Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության առանցքային նպատակներից է երիտասարդների կարողությունների զարգացումը և դրանց գործնական կիրառությունը կենսագործունեության տարբեր ասպարեզներում: Դրան է միտված շահերի պաշտպանության ծրագրերի իրակացումը երկրի 6 մարզերի համայքներում: Տավուշի մարզում արդեն մի քանի տարի է ինչ նման ծրագրերի շնորհիվ երիտասարդներն ու երեխաները ստանում են կարևորագույն հմտություններ՝ անձի կայացման և քաղաքացու վարքագծի ձևավորման նպատակով: Բաղանիս, Ոսկևան, Բերդավան ու Հաղթանակ սահմանամերձ համայնքներում մեկնարկել է շահերի պաշտպանության նոր խմբերի ձևավորման գործընթաց, որի շրջանակում կազմվել է երկուական համայնքներից միացյալ՝ թվով երկու խումբ: Սկզբում հանդիպումներ կայացան համայնքների դպրոցներում և ներկայացվեց նախորդ խմբի ձեռքբերումներն եւ առանձին անդամների հաջողությունները: Նոր խմբերի ծանոթացման մեկնարկային հանդիպումները կայացան Իջևանում և Նոյեմբերյանում, որի ընթացքում երեխաները շատ ջերմ մթնոլորտում միմյանց հետ ծանոթացան աշխուժացնող խաղերի ու թիմային վարժությունների միջոցով, կարողացան նախնական պատկերացում կազմել իրենց համայնքներում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավոր ռեսուրսներ ու կառույցների առկայության և խմբի կայացմանն ուղղված հետագա քայլերի մասին: Խմբի անդամներից 13 ամյա Նարինեն նշում է. «Ինձ շատ դուր եկան թիմային խաղերը, և այն, որ անմիջապես ստեղծվեց ջերմ մթնոլորտ:Ես շատ երկար կհիշեմ այս օրը, և անպայման կմասնակցեմ բոլոր հանդիպումներին:» Խումբը նաև առաջիկայում կվերապատրաստվի մարդու իրավունքների, շահերի պաշտպանության, տվյալների հավաքագրման ու մշակման, գործողությունների պլանավորման ոլորտներում՝ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով, իսկ ծրագրի ընթացքում երեխաները դրանք կկիրառեն համայնքային քաղաքացիական-հասարակական ծրագրերի իրականացման ընթացքում:
Նորաստեղծ երիտասարդական խմբերը ներառում է ավելի քան 55 անդամ և համայնքային ու մարզային քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Սիրելի՛ գործընկերներ, բոլորս էլ նկատում ենք, որ այսօրվա աշակերտները ծնվել են հեռախոսը ձեռքին: Նրանց ուշադրությունը պահելը դասական մեթոդներով դառնում է գրեթե անհնար, քանի որ նրանք սովոր են արագ փոփոխվող պատկերների…
Սիրելի՛ գործընկերներ, հաճախ նկատում եմ, որ երեխաները վախենում են ձեռք բարձրացնել կամ պատասխանել, որովհետև սարսափում են սխալվելուց և դրա հետևանքով ստացվող «ցածր գնահատականից» կամ ընկերների արձագանքից: Սակայն 21-րդ դարի կարևորագույն…
Հարգելի՛ գործընկերներ, Դասապրոցեսի կառավարումը միայն ակադեմիական գիտելիքի փոխանցումը չէ. այն առաջին հերթին մարդկային բարդ փոխհարաբերությունների կառավարում է: Հաճախ մենք բախվում ենք դասը խաթարող, ագրեսիվ կամ հակառակը՝ չափազանց պասիվ վարքի: Նախքան…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր մեր աշակերտները տեղեկատվություն ստանում են ավելի արագ, քան հասցնում են այն վերլուծել: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց լինել «տեղեկատվական հետախույզներ»: Իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ ես…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր կրթության գլխավոր մարտահրավերը ֆունկցիոնալ գրագիտությունն է: Մեր նպատակն է, որ աշակերտը ոչ թե պարզապես լուծի մաթեմատիկական վարժությունը, այլ կարողանա, օրինակ, խանութում հաշվել զեղչը կամ հասկանալ բարդ տեքստի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց