Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում հունիսի 26-ից մինչև հուլիսի 10-ն անցկացվում են «Թվային հանքարդյունաբերություն» խորագրով ամառային դպրոցի դասընթացներ։
14-օրյա ամառային դպրոցին մասնակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, ինչպես նաև Լեռնամետալուրգիայի ու քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տասն ուսանողներ։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու…
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի մրցույթ:
Դրամաշնորհները կտրամադրվեն համաֆինանսավորման սկզբունքով՝ 4-6 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ներկայացրած 24 ամիս տևողությամբ, այնուհետև ևս 12 ամիս երկարացման հնարավորությամբ գիտական նախագծերին՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ»,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամաններով 2021-2022 ուսումնական տարվանից մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով կներդրվեն նոր մասնագիտություններ, որոնց համար պահուստային տեղերից կհատկացվեն ընդունելության անվճար և վճարովի ուսուցման տեղեր:
Ըստ այդմ՝ «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝…
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2 տասնյակից ավելի ուսանողներ ճարտարապետության և դիզայնի ավարտական միջազգային մրցույթ-ստուգատեսում զբաղեցրել են մրցանակային տեղեր:
ՃՇՀԱՀ ուսանողները մասնակցել են Ճարտարապետական կրթության աջակցման միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության (МООСАО) նախաձեռնած ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների 29-րդ միջազգային մրցույթ-ստուգատեսին: ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանի խոսքով՝ այս տարի…
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Կնքված հուշագրի համաձայն՝ իրականացվելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր. քոլեջի ուսանողների համար կազմակերպվելու են տեղեկատվական օրեր համալսարանում, թեմատիկ, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և ակնարկային դասախոսություններ՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, խորհրդատվական և նախապատրաստական դասընթացներ, խորհրդակցություններ,…
Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը:
Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդների (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:
…ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) գործունեության ֆինանսավորման կարգում:
Առաջարկվող փոփոխությամբ ՏՄԱԿ անձնակազմերում կսահմանվեն հաստիքներ և աշխատավարձերի միասնական քաղաքականություն, կնորմավորվեն կենտրոնների պահպանման ծախսերը, կբարելավվի այդ կառույցների ընդհանուր ֆինանսական վիճակը: Ըստ այդմ` ֆինանսավորման համար հիմք կհանդիսանան ինչպես կենտրոնի կողմից սպասարկվող սաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը,…
Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում օրը սկսվում է ժամը 7-ին. ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագրի մասնակիցներն իրենց առօրյան անցկացնում են զինվորական կարգուկանոնին համապատասխան:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու նպատակով փորձնական ծրագրին մասնակցում են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182, Ա. Իսահակյանի անվան թիվ 16,…
Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի ստորագրման արարողություն:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի…
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում անցկացվել է «Հայ բույս 2021» յոթերորդ փառատոնը:
Փառատոնի նպատակն է բարձրացնել բույսերի՝ որպես բնական ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել բնության բարիքները կենցաղում արդյունավետ կիրառելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել բնապահպանական մտածելակերպը:
Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ պաշտոնական կայքը, փառատոնին մասնակցել են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և…
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց