Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի ստորագրման արարողություն:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստագետներ:
«Մեր երկրների պատմական կապերը խորն ու բարեկամական են, և նման գործընկերային հուշագրի ստորագրումը երկու երկրների արվեստի բուհերի միջև շատ ուրախալի է: Մշակութային այս կառույցների միջև սա նոր բարեկամության սկիզբ է»,- նշել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Ողջունելով հուշագրի ստորագրման արարողության կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը վստահություն է հայտնել, որ վավերացվող փաստաթղթում ամրագրված համագործակցությունը գործնական փուլում կիրականացվի բարձր մակարդակով: Նախարարի տեղակալը նաև ցանկություն է հայտնել հետագայում քննարկման արդյունքում նմանատիպ հուշագրեր ստորագրել նաև մյուս բուհերի հետ՝ մասնագիտական այլ ոլորտներում ևս համագործակցության հիմքեր ստեղծելու նպատակով:
«Նմանատիպ հուշագրերի ստորագրումը արվեստի, կրթության, գիտատեխնիկական ոլորտներում առավել կսերտացնի երկու երկրների մասնագիտական շրջանակները՝ ապահովելով շարունակական և արդյունավետ համագործակցություն»,- նշել է Կարեն Թռչունյանը և հավելել, որ երկու երկրների Գեղարվեստի և Արվեստների ակադեմիաների միջև այս հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի մասնագիտական տարբեր շրջանակներին մասնակցելու փոխանակման ծրագրերին, սեմինարներին, դասախոսություններին, վերապատրաստման դասընթացներին, տարբեր աշխատարաններին, և գիտական կարողությունների խթանմանն աջակցելու նպատակով կիրականացվեն փոխադարձ մասնագիտական հմտությունների զարգացմանը միտված այլ ծրագրեր ևս:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ համագործակցության հիմքեր ստեղծելու և այն զարգացնելու կարևորագույն գործոնը երկկողմ ճանաչողությունն է: Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջև մշակույթի ոլորտում ընթացող համագործակցությունը հենց այդ գործոնն է, որը հանարավորություն է ընձեռում շարունակել փոխգործակցությունը նաև մյուս ուղղություններով: Դեսպանը հորդորել է նաև իրականացնել համատեղ աշխատանքները՝ նախանշելով առաջիկա անելիքների ձևաչափն ու ժամանակացուցը:
ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ նշել է, որ երկուստեք ջանքեր են գործադրվել նման փաստաթղթի ստորագրումը իրականություն դարձելու ուղղությամբ, ուստի պետք է քայլեր ձեռնարկել ամեն ինչ գործնական դաշտ տեղափոխելու համար: Նա տեղեկացրել է, որ համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ՝ արդեն իսկ իրագործել են «Իրանն իմ աչքերով» խորագրով մրցույթը, որին մասնակցել են հայ արվեստագետները: Առաջիկայում կընտրվեն հաղթողներ և Հայաստանում կբացվի նույն խորագրով ցուցահանդես:
Նշենք, որ հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն և համատեղ աշխատանքներ կիրականացնեն բարձրագույն կրթության զարգացման և միջազգայնացման ուղղությամբ` խթանելով ակադեմիական, մշակութային և գիտական համագործակցությունն ու փոխանակումը կրթության, հետազոտության բնագավառներում: Համագործակցության շրջանակում կիրականացվեն նաև այլ ծրագրեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց