ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանն աշխատանքային այցով եղել են Վանաձորի պետական համալսարանում: ԿԳՄՍ ներկայացուցիչները նախ այցելել են բուհի Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարան, շրջել դասասենյակներով, ինչպես նաև հետաքրքրվել սաների ու աշխատակիցների խնդիրներով: ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է վարժարանի շենքային պայմաններին…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Գործողություն սովի դեմ (Action Against Hunger)» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսելլա Մաքսֆիլդի և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության իրականացրած աշխատանքները և նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը…
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը, որը ներկայացրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը:
WBL4JOB նախագծի նպատակը եվրոպական փորձի տեղայնացմամբ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականության, իրավական շրջանակի և բարձրագույն կրթության ընդհանրական մոդելի…
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի և գինեգործական ընկերությունների միջև ստորագրվել են հուշագրեր, որոնց համաձայն՝ ՀՀ քոլեջներում կշարունակվի դուալ կրթական համակարգի պիլոտավորումը: Հուշագրերը կնքվել են «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:
Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:
Մրցութային շեմը հաղթահարել են 5 կազմակերպություն, որոնք էլ…
Բազմաթիվ երիտասարդներ այսօր ցանկանում են սովորել արտերկրում, բայց նրանց մտահոգում են ուսման հետ կապված մեծ ծախսերը, օտար լեզվի իմացության պահանջները և դիմումի բարդ ընթացակարգերը: Այդ նպատակով Եվրամիության Էրազմուս+ ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում երիտասարդներին՝ արտերկրում կարճաժամկետ և երկարաժամկետ ուսում ստանալու, միջազգային երիտասարդական միջոցառումներին մասնակցելու և նույնիսկ պրակտիկա անցնելու ուղղությամբ:
ՀՀ…
Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվել է դուալ ուսուցման ներդրման և կազմակերպման վերաբերյալ ուսումնասիրություն: ՄԿՈՒ ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթն այսօր քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ուսումնարանների և քոլեջների, ինչպես…
Այսօր պաշտոնապես ներկայացվել է «Edu2work» հարթակը, որը մշակվել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես…
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար:
Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ՝ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են…
ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կենդանի պատմություն» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական պետական և մասնավոր դպրոցների պատմության ու հասարակագիտության ուսուցիչների համար։
Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ մշակված «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այն երաշխավորվել է…
Հարգելի՛ գործընկերներ, սովորողների հետ պատմական լուրերի պաստառի ստեղծումն այն եզակի մեթոդներից է, որը թույլ է տալիս պատմությունը դուրս բերել դասագրքի սահմաններից: Այն ոչ միայն օգնում է ընկալել պատմության արդիականությունը, այլև…
Արցունքի պես ջինջ ու մաքուր բանաստեղծ, Կոմիտասյան հանգով երգող բանաստեղծ, Սարյանական երանգների ցոլքով անեղծ, Երկինք հասնող քո ծիրանի փողի կանչով Լեռնացրել ես հայի սրտում ուժ ու կորով: Բայց բանտարկեց ու…
12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում հայոց լեզու առարկան միաժամանակ անցնում են թե՛ ռուսական բաժնում, թե՛ հայկական բաժնում սովորող աշակերտները: Սակայն այս «միաժամանակությունը» իրականում բերում է լուրջ բարդությունների: Ուսուցիչը կրկնության փոխարեն հաճախ…
Սիրելիներս, ուզում եմ այսօր քննարկման դնել մի կարևոր հարց, որը շատերիս աշխատանքային առօրյայի մասն է: Իրական դասապրոցեսում որքանո՞վ է հնարավոր անհատական մոտեցում ցուցաբերել ԿԱՊԿՈՒ սովորողին: Դասի ընթացքում ուսուցիչը միաժամանակ աշխատում…
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց