Ամփոփելով 2020-2021 թթ. «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները՝ լավագույն արդյունքներ արձանագրած և հաղթած աշակերտների ուսուցիչների համար «Այբ» կրթական հիմնադրամն այսօր միջոցառում էր կազմակերպել:
Ներկաներին առցանց ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մեծապես կարևորվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը և…
Ընդունվում են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթի հայտեր՝ առցանց տարբերակով, մինչև 2021 թ. հուլիսի 30-ը ներառյալ:
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթը:
Մրցույթին մասնակցելու հայտ…
«Գոտի և ուղի» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի անդամ բուհերի նախագահական համաժողովի շրջանակում ամփոփվել են 2020 թվականին անցկացված ճարտարապետական ուսանողական մրցույթի արդյունքները:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները մրցույթի երկու անվանակարգում՝ «Ճարտարապետական նախագծում» և «Կոնստրուկտիվ նախագծում», ներկայացրել են 6 նախագիծ, որոնցից երկուսն արժանացել է մրցանակի:
«Ճարտարապետական նախագծում» անվանակարգում…
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) կազմակերպում է երիտասարդական սոցիալական հակակոռուպցիոն միջազգային մրցույթ՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» խորագրով:
Մրցույթի նպատակն է ընդգծել երիտասարդության և ողջ հասարակության դերը կոռուպցիայի կանխարգելման և իրավական մշակույթի զարգացման գործում:
Մրցույթի հայտեր կարող են ներկայացնել 14-35 տարեկան երիտասարդներ բոլոր երկրներից: Մրցույթն անցկացվում է 2…
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտներին հուլիսի 12-ին կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ հանձնվել են ավարտական վկայականները (դիպլոմներ):
Բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, բուհի աշխատակիցներ։ Այս…
ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորմանը վերաբերող հարցեր:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԳԱԱ նախագահության անդամներ,…
2021 թ. ապրիլի 20-26-ը կայացած «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն առցանց եղանակով անցկացված Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել են բրոնզե մեդալների:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Միներվա» ծրագրի վերաբերյալ («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») աշխատանքային խորհրդակցություն՝ համալսարանի ստորաբաժանումների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկայացվել են «Միներվա» ծրագրի թիրախային նպատակադրումները, կատարված աշխատանքն ու ձեռքբերումները, մասնավորապես ՀՊՏՀ-ի՝ EURAXESS-ին (համաեվրոպական հետազոտողների հարթակ)…
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցել են «Վիեննայի էներգետիկ ֆորում-2021»-ին (ՎԷՀ), որը հուլիսի 5-7-ն անցկացվել է առցանց ձևաչափով:
ՎԷՀ-ի նպատակն է նպաստել տարբեր ոլորտների ներկայացուցիչների և շահառուների երկխոսությանը՝ միտված կայուն էներգետիկայի բնագավառում բազմակողմանի զարգացմանը և արտադրական ներուժի մեծացմանը։ Առաջնորդվելով «Վայր, որտեղ գործողությունները հանդիպում են հավակնությունների» նշանաբանով՝ ֆորումն առաջին վիրտուալ նախագիծն…
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը:
Եռալեզու գիտաժողովի առանցքային թեմաներն են էլեկտրոնային բառարանագրությունը, ուսումնական բառարանագրության խնդիրները, տերմինաբանության հարցերն ու բառարանագրական լուծումները, հայերենի բառապաշարի տեղաշարժերն ու դրանց արտացոլումը բառարաններում։
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների…
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց