EducationUSA հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Պաշտպանության նախարարությունների հետ համատեղ, 3-րդ տարին անընդմեջ իրականացնում է իրազեկում-քննարկում` «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ։
Այս տարի քննարկումը տեղի է ունեցել «Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև» թեմայով, որը նպատակ ուներ տրամադրել տեղեկատվություն և պարզաբանում…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Խելամիտ հարմարեցումները մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար» օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային գործընկերներ և…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կազմակերպության ընտրության մրցույթ` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպման նպատակով:
Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի նոյեմբերի 2-ը՝ ժամը 16:00-ն:
Դրամաշնորհի շրջանակում անցկացվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման…
«Դպրոցական սնունդ» ծրագրի գործընկերները՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Արմավիր մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի տարրական դասարանների 93 աշակերտների հետ այսօր հավաքվել էին՝ նշելու Պարենի համաշխարհային օրը։
Պարենի համաշխարհային օրվա հիմնական նպատակն է…
UWC Դիլիջանի քոլեջում հոկտեմբերի 24-28-ը տեղի կունենա «Վիճակագրական մեխանիկան և դրա կիրառությունները» խորագրով առաջին միջազգային համաժողովը:
Համաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (ԳՀԱԿ) հետ՝ ի դեմս «Պոնսելետ միջդիսցիպլինար գիտական կենտրոն» միջազգային հետազոտական լաբորատորիայի:
UWC Դիլիջանում անցկացվող հնգօրյա համաժողովին կմասնակցեն վիճակագրական մեխանիկայի ոլորտի առաջատար հետազոտողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Մեծ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բյուջետային ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։
Այն նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետների, երիտասարդների հետ գործնականում աշխատողների և երիտասարդների հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար:
Դասընթացն իրականացվում է երեք փուլով. առաջին փուլն ավարտվել է օրերս: Այս տարի դասընթացին մասնակցում է 25…
Գավառ քաղաքում պաշտոնապես բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը:
Կենտրոնը բացվել է Գավառի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի…
«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ hոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-18։00-ը, կազմակերպում է «Look Around 2022» գիտության փառատոնը:
Միջոցառման նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում խթանել հետաքրքրություն տեխնիկական մասնագիտությունների նկատմամբ՝ ժամանակակից տեխնոլոգիաների և մարդկության ձեռքբերումների ցուցադրմամբ:
Միջոցառումը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: Փառատոնի շրջանակում տեղի կունենան քիմիական փորձեր, վարպետության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հարավային Կովկասի գենդերային և տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիային և գենդերային և տնտեսական ներառման վերլուծաբան Քեթի Տիկանաշվիլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հնարավոր աջակցությունը…
Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծը»՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով:
Ծրագրի նպատակն է աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում ծրագրից տարեկան կօգտվի շուրջ…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան