ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այսօր Պարենի համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 19, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Դպրոցական սնունդ» ծրագրի գործընկերները՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Արմավիր մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի տարրական դասարանների 93 աշակերտների հետ այսօր հավաքվել էին՝ նշելու Պարենի համաշխարհային օրը։

Պարենի համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունն աշխարհում առկա պարենային խնդրի վերաբերյալ։ Այն ևս մեկ առիթ է՝ անդրադառնալու, թե ինչ է արվում համամարդկային խնդրից՝ սովից, թերսնումից և աղքատությունից ազատվելու համար: Այս տարվա միջոցառման հիմնական նպատակն ուղղված է շրջակա միջավայրի, սնուցման ու պարենի արտադրության բարելավմանը, ինչպես նաև ագրոպարենային համակարգերի վերափոխմանն ու հետագա զարգացմանը:

Ամեն տարի ՀՀ դպրոցների տարրական դասարանների աշակերտները մասնակցում են առողջ սննդի հետ կապված թեմատիկ միջոցառումների, որոնք կազմակերպում են «Դպրոցական սնունդ» ծրագրի գործընկերները։

Պարենի համաշխարհային օրը մեծամորցի դպրոցականները տոնել են՝ մասնակցելով ինտերակտիվ թատերական ներկայացմանը, քվեստ խաղին և վարպետության դասին՝ ձեռք բերելով առողջ սնունդ ընտրելու հմտություններ, բույսերի աճի վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև տեղեկանալով, թե ինչպես իրենց ամենօրյա ընտրությունն ու քայլերը կարող են օգնել ավելի բարեկեցիկ ու կայուն ապագա կառուցել բոլորի համար:

Ներկայացման ընթացքում երեխաները հանդիպել են «Խոհանոցավանի պատմությունները»՝ առողջ սննդի հեքիաթային քաղաքի հերոսներին, ապա վերջիններիս հետ մասնակցել քվեստ խաղին, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են բույսեր աճեցնելու հիմնական կանոններին:

Խաղից հետո վարպետության դասի մասնակիցները ձեռք են բերել միկրոկանաչիներ աճեցնելու գործնական հմտություններ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպե՞ս հաղթահարել մաթեմատիկայի նկատմամբ վախը և խթանել սովորողների հետաքրքրությունը

    Թեմայի հեղինակ՝ varsshaboyan778@gmail.com

    Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…

  • 10–12-րդ դասարաններում սովորե՞լ ամեն ինչ, թե՞ միայն անհրաժեշտը

    Թեմայի հեղինակ՝ Elena.1981#

    10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…

  • Հանրային ամոթանք դասարանում․ դաստիարակո՞ւմ, թե՞ երկարատև վնաս

    Թեմայի հեղինակ՝ Meri Harutyunyan

    «Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…

  • Հայաստանը` կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում:

    Թեմայի հեղինակ՝ shox

    Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…

  • #ՀՊՉ

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…