ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ

Մայիսի 20, 2021
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային փոստին կամ ներկայացնել նախարարություն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2) 2021 թվականի մայիսի 20-27-ը…

Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ. հանրային քննարկում

Մայիսի 19, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագիծը:

Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, ռազմավարական, կազմակերպչական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 3-ը կարող…

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը խորհրդակցություն է անցկացրել բուհերի ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ

Մայիսի 19, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը:

Նախարարի տեղակալ Կարեն…

Բուհերի ընդունելության քննությունների համար ձևավորվել է 36 քննական կենտրոն

Մայիսի 19, 2021
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի քննական կենտրոնների ցանկը:

2021-22 թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների կազմակերպման նպատակով այս տարի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 36 քննական կենտրոններ, որոնցից 13-ը կգործեն մայրաքաղաք Երևանում, 23-ը՝ մարզերում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն` Արցախում գործելու է…

Հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը

Մայիսի 19, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:

Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդունմամբ, որտեղ նախադպրոցական կրթությունը դիտարկվում է հանրակրթության նախնական աստիճան և…

Հաստատվել են միասնական քննությունների օրերը

Մայիսի 18, 2021
Պաշտոնական

 

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
 

 

8.06.2021 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»,
11.06.2021 թ. - «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն»,
15.06.2021…

Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

Մայիսի 18, 2021
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը: ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուղեցույցները` https://bit.ly/3eSQUTr:

Ուղեցույցները պատկերացում են տալիս՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Դրանցում ներկայացված են թեստերի…

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Մայիսի 17, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:

Շնորհավորելով դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ Ֆուկուսիմա Մասանորին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը…

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների արատքին և ներքին գնահատում. երբ և ինչպես է այն իրականացվելու

Մայիսի 17, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության արտաքին գնահատում կիրականացվի 2023-2024 ուսումնական տարվանից սկսած:

Արտաքին գնահատում` վարկանիշային ցանկ

Համաձայն նոր կարգի` պետական նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումը կատարվում…

Հանրային քննարկում. «Հանրակրթության մասին» օրենքում սկզբունքային փոփոխություններ կատարելու նախագիծ

Մայիսի 17, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 28-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է ՀՀ կառավարության…