ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ > Պաշտոնական

Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները

Ապրիլի 13, 2021
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից` առցանց եղանակով:

Կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հայտագրման և թեստավորման հստակ ժամկետները և ընթացակարգերը կհայտարարվեն լրացուցիչ: Կամավոր ատեստավորման գործընթացի ավարտին 80 և ավելի…

Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը

Ապրիլի 12, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում:

Սահմանվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձ է, որը գործում է լիցենզիայի հիման վրա և իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն…

Ժ. Անդրեասյանը վերապատրաստման դասընթացներն ավարտած ռուսաց լեզվի ուսուցիչներին վկայականներ է հանձնել

Ապրիլի 12, 2021
Պաշտոնական

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վկայականների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Նախարարի տեղակալը…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՌԴ ԳԲԿ նախարար Վալերի Ֆալկովը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ապրիլի 9, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ:

Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը և ընդգծել երկկողմ հարաբերությունների՝ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման և հետագա զարգացման անհրաժեշտությունը,…

Սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները

Ապրիլի 9, 2021
Պաշտոնական

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ» գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝

…

2 մլրդ 784 մլն 565 հազար դրամ լրացուցիչ ֆինանսավորում գիտության ոլորտին

Ապրիլի 8, 2021
Պաշտոնական

Կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ գիտության ոլորտի ֆինանսավորումը կավելանա 2 մլրդ 784 մլն 565 հազար դրամով:

Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ` ոլորտի ֆինանսավորման ավելացումը նախատեսված է երկու հիմնական ուղղությունների` թեմատիկ գիտական հետազոտությունների և գիտական ենթակառուցվածքի արդիականացման համար:

Ենթակառուցվածքներ և նոր սարքավորումներ

Նշված գումարից շուրջ 1 մլրդ 31 մլն…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Ապրիլի 8, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում:

Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի, իսկ…

Ի գիտություն դիմորդների. իրազեկում հայտագրման մասին

Ապրիլի 7, 2021
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2020-2021 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական (ապրիլի 1-ից) և 2021 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական, կենտրոնացված և ներբուհական (ապրիլի 15-ից) քննությունների հայտագրման գործընթացը:

Միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով…

Կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագրի մշակման աշխատանքները շարունակվում են

Ապրիլի 6, 2021
Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այսօր գումարել է իր հերթական նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ նախարարը, նախարարի տեղակալները, ինչպես նաև նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով կրթության զարգացման…

Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից` մեկ բուհ մեկ մասնագիտություն գերակայությամբ

Ապրիլի 6, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության ապրիլի 1-ի նիստում հաստատված ընդունելության նոր կարգի համաձայն` բուհերի ընդունելության հայտագրումն այս տարի իրականացվելու է մեկ բուհի մեկ մասնագիտությամբ` վճարովի և անվճար համակարգերում: Ընդունելությունը կկատարվի երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի հայտագրումը տեղի կունենա առցանց` դեռևս անցյալ տարի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից գործարկված dimord.am կայքի…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…