ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը

Հոկտեմբերի 18, 2023
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո…

Արաքսիա Սվաջյան. «ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակում թափուր հաստիքներ են առկա գրեթե բոլոր առարկաներից»

Հոկտեմբերի 17, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարության կողմից հավաքագրվել է ՀՀ մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ուսուցիչների թափուր հաստիքները, որոնք զբաղեցնելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել արտամրցութային կարգով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդեն գործարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ ըստ քայլերի հաջորդականության ներկայացված է, թե…

Ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար

Հոկտեմբերի 13, 2023
Պաշտոնական

Ինչպես ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում․ ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար։

Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և…

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը

Հոկտեմբերի 12, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը

Գործադիրը հավանություն է տվել նաև ուսումնարաններում, քոլեջներում և բուհերում տրամադրվելիք…

Հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը

Հոկտեմբերի 12, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է իրավիճակի վերլուծություն և հավաքագրված տեղեկատվության հիման վրա մշակել ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին օժանդակելու և նրանց մասնագիտական աշխատանքի հնարավորությունը ՀՀ դպրոցներում ապահովելու նպատակով։

Ծրագրի մանրամասները զեկուցել է ՀՀ կրթության,…

Երաշխավորվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպություն

Հոկտեմբերի 11, 2023
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 7 կազմակերպություն:

Այդ կազմակերպություններն են՝

  • «Էդիթ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

  • «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,

  • «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն,

  • «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ,

Նոր կարգավորումներ ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության վերաբերյալ

Հոկտեմբերի 10, 2023
Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին:

Համաձայն շրջաբերականի՝ ԿԳՄՍ նախարարությունն այս ընթացքում ստացել է մի շարք հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակության կազմակերպման դեպքում իրենց ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով առարկայական 8…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 5, 2023
Պաշտոնական

Սիրելի՛ ուսուցիչներ,

Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով մարտահրավերները հաղթահարելու կամք ու վճռականություն՝ անցնելով համավարակն ու պատերազմը: Այսօր, առավել քան երբևէ,…

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում

Հոկտեմբերի 3, 2023
Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին:

Շրջաբերականում, մասնավորապես, նշված է. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակությունն անհրաժեշտ է կազմակերպել ՀՀ-ում ուսանողի բնակության վայրի ամենամոտ (համայնք կամ մարզ) ուսումնական…

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

Հոկտեմբերի 2, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին:

Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ…

  • 21-րդ դարի սովորողի կարողունակությունների ձևավորումը պատմության դասին

    Թեմայի հեղինակ՝ GoharPetrosyan

    Հարգելի՛ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում «21-րդ դարի սովորողի կարողունակությունների ձևավորումը պատմության դասին» թեմայով իմ փորձը՝ անդրադառնալով ժամանակակից մեթոդների և ՏՀՏ գործիքների նպատակային համադրմանը: Այսօր պատմության դասի կարևոր խնդիրներից է ոչ…

  • Խմբային աշխատանքի դերը

    Թեմայի հեղինակ՝ Sonulik

    Խմբային աշխատանքների կիրառումը տարրական դպրոցում արդյո՞ք խրախուսում եք: Եվ այն հնարավորինս անաղմուկ կազմակերպելու ի՞նչ եղանակներ կառաջարկեք:

  • Միավորային գնահատման բացակայությունը

    Թեմայի հեղինակ՝ Sonulik

    Տարրական դպրոցում միավորային գնահատման փոխարինումը բնութագրիչներով արդյո՞ք նվազեցրել է սովորողների մոտ ուսման նկատմամբ մոտիվացիան ու հետաքրքրվածությունը: Եվ ի՞նչ մեթոդներ կառաջարկեք նրանց մոտ ուսման նկատմամբ հետաքրքրության խթանման համար:

  • ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԴԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ Անի Ամիրյան

    ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ձեռք բերած մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակության բովանդակության, «Մաթեմատիկա» առարկայի նպատակների, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրությունները փաստում են, որ ներկա ժամանակներում շեշտը հիմնականում…

  • Խիստ կամ չափազանց ընկերական, թե պահանջկոտ ու աջակցող ուսուցիչ

    Թեմայի հեղինակ՝ arev85@yahoo.com

    Խիստ ուսուցիչը կարող է ապահովել կարգապահություն, հստակ կանոններ և պատասխանատվություն, բայց չափազանց խստությունը երբեմն առաջացնում է վախ և նվազեցնում սովորելու մոտիվացիան: Ընկերական ուսուցիչը ստեղծում է վստահության ու ազատ հաղորդակցության մթնոլորտ,…