ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը

Հոկտեմբերի 12, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը

Գործադիրը հավանություն է տվել նաև ուսումնարաններում, քոլեջներում և բուհերում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը հաստատելու մասին որոշման նախագծին:

Ծրագրի մանրամասները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ կապահովվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության իրավունքի իրացման պայմանները, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը։ «Հաստատվել են կրթաթոշակի առավելագույն չափերը, և վստահ ենք՝ գրեթե ամբողջությամբ կկարողանանք փոխհատուցել սովորողների ուսման վարձը և շատ արագ վերականգնել ուսանողների կրթության իրավունքը: Մեզ արդեն իսկ դիմել են ավելի քան 500 ուսանողներ՝ բուհական համակարգից և նույնքան էլ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգից: Այս որոշումն արդեն իսկ պահանջված է, քանի որ սրանով կարգավորում ենք նաև ուսանողների տեղափոխման հնարավորությունը՝ սահմանելով կարգավորումներ փաստաթղթերի և կրթական ծրագրերի տարբերությունների մասով: Քանի որ մենք ունենք նաև մարզային ուսհաստատություններ, հատկապես մեծ թվով քոլեջներ և ուսումնարաններ, այս պահին ուսանողները կկարողանան ընտրել իրենց փաստացի բնակավայրին ամենամոտ ուսհաստատությունը: Իհարկե, որոշ հարցեր կախված են նաև մասնագիտությունից. գուցե ուսանողը սովորել է մի մասնագիտությամբ, որը չկա ամենամոտ ուսհաստատությունում: Հենց այդ պատճառով ենք գնացել կրթաթոշակի տրամադրման ճանապարհով, որպեսզի մարդիկ հասկանան, որ ունեն այդ գումարը և համապատասխան ուսհաստատություններից ընտրեն ամենամոտը: Ուսումնական հաստատություններին հանձնարարված է, որ հնարավորինս հեշտ իրականացնեն այդ համալրումը: Այս նախագծով մենք կարգավորել ենք նաև տարբերությունների հարցերը. կան որոշ կրթական ծրագրեր, որոնցով Լեռնային Ղարաբաղում կրթություն իրականացվել է, իսկ Հայաստանում՝ ոչ կամ հակառակը: Այս բոլոր դեպքերի համար կարգավորումներ ենք տվել, որպեսզի խնդիրներ չառաջանան»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ ուսման վարձի փոխհատուցման գումարը փոխանցվելու է անմիջապես ուսումնական հաստատություններին:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է իրավիճակի վերլուծություն՝ ըստ հասանելի տվյալների: Նախնական հավաքագրված և վերլուծված տեղեկատվության հիման վրա նախատեսվում է 2023 թվականին բուհական համակարգում ներառել շուրջ 2 116 ուսանող, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում` 2 524 ուսանող։ Կարգավորումների համաձայն՝ ուսանողներին տրամադրվելու է կրթաթոշակ, որը համաձայն ուսանողի և ուսումնական հաստատության միջև կնքվող պայմանագրի՝ փոխանցվելու է հաստատություններին` 2023-2024 ուստարվա ուսման վճարը հոգալու նպատակով:

Ելնելով իրադրության առանձնահատկությունից՝ որոշմամբ նախատեսվում է նաև սահմանվող դեպքերում չկիրառել ՀՀ կառավարության 2011 թվականի N 1240-Ն որոշմամբ սահմանված կարգի ուսանողների տեղափոխության որոշ դրույթներ, որոնք նախատեսված են այն դեպքերի համար, երբ առկա է ուսանողի տեղափոխության համար անհրաժեշտ ամբողջ փաստաթղթավորումը: Կիրառելի չեն նաև առաջին և վերջին կուրսերից տեղափոխության արգելքները, ինչպես նաև կրեդիտների տարբերության լրացման համար նախատեսված է ավելի ճկուն ընթացակարգ` անհատական պլանի համաձայն:

Սահմանվել են նաև բակալավրի կրթական աստիճանում՝ ըստ մասնագիտության (կրթական ծրագրերի) և նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած պետական ուսումնական հաստատություններում տրամադրվող կրթաթոշակների առավելագույն չափերի ցանկերը, որոնք հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրերի ՀՀ պետական ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնառության համար սահմանված վճարների միջին արժեքների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Glogster, Padlet Canva որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…