ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Դպրոցներում համավարակի կանոնների խիստ պահպանումը պարտադիր է․ ՀՀ վարչապետ

Սեպտեմբերի 10, 2020
Պաշտոնական

«Համավարակի նվազման դինամիկան խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը հանրակրթական դպրոցների բացումն է։ Դպրոցների անվտանգ գործունեության վերաբերյալ կայացվել են որոշումներ։ Սահմանված կանոններով պահանջվում է, որ երեխաները դպրոցներում պետք է դիմակներ կրեն, որը հանրության կողմից միանշանակ չի ընդունվում։
Ես ուզում եմ արձանագրել հետևյալը՝ մենք հիմա պարտադրված ենք անել այնպիսի քայլեր, որոնք կբացառեն…

Մեկնարկում է հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելությունը

Սեպտեմբերի 10, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը։

Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ տարվա սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն: Քննություններն անց են կացվում հոկտեմբերի 5-ից…

Տարվա լավագույններին ընտրելու նոր կարգ

Սեպտեմբերի 9, 2020
Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարվա լավագույնները» նոր կարգի նախագիծը, որով առաջարկվում է ամբողջությամբ փոխել նախկին լավագույն ուսուցիչ, լավագույն տնօրեն, լավագույն դաստիարակ և ոլորտի այլ աշխատակիցներ ընտրելու ընթացակարգը։

Առաջարկվող նոր նախագածում ևս կարևորվում է ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, միաժամանակ առաջնային տեղ է տրվում նաև ստեղծարարությանը,…

Աշխարհի լավագույն բուհերում ուսանելու հնարավորություն՝ 45 երիտասարդի

Սեպտեմբերի 9, 2020
Պաշտոնական

Օշականի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտությունների (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը: 45 երիտասարդի հնարավորություն է տրվել ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու…

Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը

Սեպտեմբերի 5, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին (ADB)՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։

Անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը»…

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

Սեպտեմբերի 4, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ. աշնանային՝ 2020 թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ից…

Հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Սեպտեմբերի 4, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:

Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների (պետական և դպրոցական) և հանրակրթական պետական…

Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով

Սեպտեմբերի 4, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում, նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ:
Նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել և՛ աշակերտներին /սաներին, ուսանողներին/, և՛ մանկավարժական ու վարչական անձնակազմին /1 ամսվա հաշվարկով/: Մասնավորապես, դիմակներ կտրամադրվեն․
Հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների աշակերտների…

Ի գիտություն սփյուռքահայ ուսանողների

Սեպտեմբերի 4, 2020
Պաշտոնական Սփյուռքի լրատու

Միասնական քննություններ
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել…

2020 թվականին տարակարգ է ստացել 114 ուսուցիչ

Սեպտեմբերի 3, 2020
Պաշտոնական

2020 թվականին որակավորման տարակարգ է շնորհվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 114 ուսուցչի, որոնցից 110-ին՝ որակավորման առաջին աստիճանի, 4-ին՝ երկրորդ աստիճանի:
Համաձայն ՀՀ կառավարության 1745 որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու մասին կարգի` տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում…

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…