ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Օգոստոսյան խորհրդակցություններ՝ ուստարվան ընդառաջ

Օգոստոսի 26, 2020
Պաշտոնական

2020-2021 ուսումնական տարվան պատրաստվելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն տրամադրելու նպատակով այսօրվանից մեկնարկում են մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք այս տարի կանցկացվեն հեռավար ձևաչափով։

Խորհրդակցությունները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով՝ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա այսօր, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների հետ՝ օգոստոսի 27-ին, իսկ հարավային մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի պատասխանատուների հետ խորհրդակցությունը կանցկացվի ուրբաթ օրը: Արմավիրի մարզի և մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին: Խորհրդակցությունների օրակարգում ներառված են հետևյալ հարցերը.

  1. Կորոնավիրուսային հիվանդության տարածման պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների պարզաբանում,
  2. Նոր ուսումնական տարվան ընդառաջ հիմնական փոփոխությունների ներկայացում՝ էլեկտրոնային ձևաչափով փաստաթղթերի վարում, ուսումնական պլանի փոփոխություն,
  3. Առաջին դասարանցիների առցանց ընդունելության արդյունքների, հիմնական խնդիրների և լիցենզավորման հետ կապված հարցերի քննարկում,
  4. Նախորդ ուսումնական տարվա ամփոփում, հեռավար ուսուցման հիմնական արդյունքների ներկայացում, բացահայտված խնդիրների վերհանում:

Նախատեսվում է, որ հանդիպումները կվարեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարները և մարզպետարանների կրթության բաժինների ներկայացուցիչները հնարավորություն կունենան նաև ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, հանդիպումներին ներկա են լինելու նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…