ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Իր խոսքում նախարար Վ․ Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները։
Ըստ այդմ՝ հավաստագրի համար հավակնորդները պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2020թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ, ժամը 09:00-ից 16:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/։
…ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։
«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող է ճանաչվել։
ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի: Սա պայմանավորված այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ:
Համագործակցելով ՀՀ կառավարության հետ` Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որ երեխաները հնարավորություն ունենան ամենօրյա սննդարար կերակուրներ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Բերտրան Վենարին։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվել և քննարկվել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընթացիկ և առաջիկա պլանները, այդ թվում՝ առաջնահերթաբար պատերազմի հետևանքով տուժած զինվոր ուսանողներին աջակցելու գործողությունները։ Կողմերի համոզմամբ պատերազմում ներգրավված երիտասարդների քաջության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջների, մեթոդաբանության և ձևաչափի նախագիծը։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվում է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնի ուսումնական հաստատության զարգացման իր ծրագիրը, որի հիման վրա…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.11.2020թ. թիվ 1645-Ա/2 հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման աշխատակարգը։ 12-րդ դասարանում սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:
Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը։
Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:
…Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա, որի վերաբերյալ առկա են տարբեր երկրների և հետազոտական կառույցների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այն հանգեցնում է ոչ միայն երեխաների զարգացման անդառնալի բացերին, այլև նրանց սոցիալական պաշտպանվածության նվազեցման, աղքատացման, հեռանկարում՝ հանրային զարգացման արգելակման լրջագույն ռիսկ է պարունակում, որ արդեն իսկ փաստարկված…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ կապահովվի ոլորտում պետական միասնական քաղաքականությունը և մրցակցային պայմանները՝ ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացման առումով, կձևավորվի հաշվետվողականության մեխանիզմների առավել…
Սիրելի՛ գործընկերներ, 2026 թվականի մեր դասասենյակն այլևս միայն պատեր չեն, այլ ստեղծագործական լաբորատորիա, որտեղ AI-ն մեր լավագույն թիմակիցն է: Վերջերս 6-րդ դասարանցիների հետ կազմակերպել էինք Մաթեմատիկական «Գիտամարտ», որտեղ Gemini-ն հանդես…
Ինչպե՞ս խուսափել պատրաստի կաղապարներից և զարգացնել 4-րդ դասարանցու ստեղծագործական միտքը: Ներկայացվում է ինտեգրված մոտեցում՝ համադրելով դասական երաժշտությունը, հայ կերպարվեստի գլուխգործոցները և գրականությունը: Սա հնարավորություն է տալիս երեխային «լսել» նկարը և…
Նյութը ներկայացնում է «Գտի՛ր հաջորդը» մեթոդական հնարքի կիրառումը մաթեմատիկայի դասերին: Աշակերտը, ուշադիր զննելով թվային շարքը, պետք է վերհանի թաքնված օրինաչափությունը և շարունակի այն: Սա զարգացնում է վերլուծական միտքը, ուշադրության կենտրոնացումը…
Հարգելիներս, եկեք քննարկենք, թե Ինչպե՞ս են AI գործիքները (օրինակ ChatGPT, Grammarly, DeepL) ազդում անգլերենի ուսուցման վրա: Արդյո՞ք AI-ն ստեղծում է նոր բառապաշար և խոսքային ոճեր, օրինակ, կարճ, կոնկրետ, “clear-cut†պատասխանների…
Հոդվածում ամփոփված է «Պայմաններ և տրամաբանական ելքեր» թեմայի դասավանդման փորձը: Օգտագործելով ինտերակտիվ խաչբառեր և թվային խաղեր՝ ցույց է տրվում, թե ինչպես է ծրագրավորման «կախարդանքը» օգնում երեխաներին ավելի արագ ընկալել մաթեմատիկական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց