ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է

Նոյեմբերի 19, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.11.2020թ. թիվ 1645-Ա/2 հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման աշխատակարգը։ 12-րդ դասարանում սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.

«Հայոց լեզու և հայ գրականություն» գրավոր (թեստ) 22.12.2020թ.

«Մաթեմատիկա» գրավոր (թեստ) 24.12.2020թ.

«Հայոց պատմություն» գրավոր (թեստ) 26.12.2020թ.

«Մայրենի լեզու և գրականություն» բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում

Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) քննաշրջանի ընթացքում

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը պետք է գրավոր դիմեն ուսհաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից:

12-րդ դասարանում անցկացվող ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ ուսհաստատության առարկայական մեթոդական միավորումները` ԿԳՄՍ նախարարության երաշխավորած դասագրքերի և նյութերի հիման վրա: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների ցանկության դեպքում «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները ուսումնական հաստատությունն ավարտում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ):

Պետական ավարտական քննությունները կազմակերպվելու են ուսումնական հաստատությունում՝ առկա եղանակով: Յուրաքանչյուր հաստատություն դառնալու է քննական կենտրոն: Քննության մասնակից սովորողները բաժանվելու են խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԴԱՍԱՊԼԱՆ 21 (LESSON PLAN) ,English 11 Unit 4: READING CORNER (pp. 85–86)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 85–86) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ընթերցանության տարբեր ռազմավարությունների (Skimming, Scanning, Detailed Reading) ձևավորում, տեքստի հիմնական…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 20 (LESSON PLAN) ,English 11Unit 4: PAST PERFECT CONTINUOUS (pp. 83–84)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «PAST PERFECT CONTINUOUS» (էջ 83–84) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Past Perfect Continuous (Անցյալ վաղակատար շարունակական) ժամանակաձևի կառուցվածքի, իմաստային…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 19 (LESSON PLAN) ,English 11Unit 4: GRAMMAR CORNER (pp. 80–81)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 80–81) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Քերականական կառույցների ճանաչում, աստիճանական յուրացում և ճիշտ կիրառում պարզ նախադասությունների…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 18 (LESSON PLAN) ,English 11Topic 4: ECOLOGY (pp. 74–75)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 4: ECOLOGY» (էջ 74–75) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Էկոլոգիային, շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բառապաշարի…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 17 (LESSON PLAN) ,English 11,THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS (p. 73)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հերմինե ջան, ահա էջ 73-ի («THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS») թեմայով դասապլանը՝ նույն ձևաչափով (ArmEdu ֆորումի ներածություն, առանց նկարների/էմոջիների, մեկ տողով բառապաշար, 5, 10, 15 րոպեանոց փուլերով): Դարձվածքները (idioms) և…