ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

Նոյեմբերի 24, 2020
Պաշտոնական

ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։

«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող է ճանաչվել։

  • Գեղարքունիքի մարզի Արտանիշի միջնակարգ դպրոց
  • Սյունիքի մարզի Մուցքի հիմնական դպրոց
  • Տավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Մովսես գեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակում հաստատությունները սահմանված ժամկետներում կիրականացնեն աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց կստանա առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։

«Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվանից. 2019 թվականին հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։

2020 թվականի ՀՀ պետական բյուջեով նույն նպատակի համար նախատեսվել է ավելի քան 23 մլն դրամ /նախնական ծրագրով դրամաշնորհ պետք է ստանար 10 դպրոց, սակայն մրցույթի պայմանները բավարարել է 9-ը/։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։

«Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով հանրակրթական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու բարելավմանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…