ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Արցախի դիմորդների համար երկարաձգվել է UWC միջազգային դպրոցներում հայտադիմումների ընդունման ժամկետը

Նոյեմբերի 24, 2020
Միջազգային լուրեր

Աշխարհի 18 երկրում գտնվող UWC միջազգային դպրոցներում ուսանելու նպատակով UWC Հայաստանը 2021-2023 ուստարվա հայտադիմումների ընդունումն Արցախի դիմորդների համար երկարաձգել է մինչև դեկտեմբերի 25-ը։

Սովորելով UWC դպրոցում՝ երեխաները ստանում են IB (international baccalaureate) դիպլոմ, սովորում աշխարհի 155 երկրի դպրոցականների հետ, ինչպես նաև ձեռքբերում աշխարհի գրեթե ցանկացած համալսարան ընդունվելու հնարավորություն։…

Ուսման հրավեր․ «SDG Global Leader» կրթաթոշակ

Նոյեմբերի 3, 2020
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրի շրջանակում ճապոնական կողմը 2021-2023թթ. համար հայտարարում է «SDG Global Leader» երկարաժամկետ կրթաթոշակի մրցույթ:

Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, որոնք ապագայում իրենց ներդրումը կունենան ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության զարգացման մեջ:

Կրթաթոշակին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 6-ը լրացված հարցաթերթիկն անհրաժեշտ է փոխանցել ՀՀ-ում JICA գրասենյակ:

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան

Հոկտեմբերի 30, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից պետությունների նախարարների կոմիտեի Հունաստանի նախագահությամբ կայացած համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանն իրենց զեկույցներում ներկայացրել են ԱՀ-ի և ՀՀ-ի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ Նրանք կոչ են արել խստագույնս դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան, որի հետևանքով վնասվել…

Արցախի երեխաների կրթության իրավունքի հարցը` Գլոբալ կրթության հանդիպման շրջանակում

Հոկտեմբերի 23, 2020
Միջազգային լուրեր

Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ:

Առցանց հանդիպմանը ուղերձներով հանդես են եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն…

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտի ՏՏ մրցանակ

Հոկտեմբերի 22, 2020
ՏՀՏ նորություններ Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ, որի այս տարվա թեման է՝ «Արհեստական բանականության կիրառումը՝ ուսման շարունակականության և որակի ապահովման համար»։

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Մրցանակի պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի:

Մասնակցության համար…

Արցախի և Հայաստանի բարեկամը Զալցբուրգի համալսարանից. Յասմին Դում-Տրագուտ

Հոկտեմբերի 15, 2020
Միջազգային լուրեր

2020 թ. սեպտեմբերի 27-ից՝ Արցախում պատերազմի սկսվելու օրվանից Հայաստանում են գտնվում Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի դասախոս, հայագետ Յասմին Դում-Տրագուտը և նրա ասպիրանտ Միխայել Գասները: Հայաստան գալու նրանց նպատակը Սյունիքի պատմական «Հաբանդ» գավառի գյուղերի և Սյունիքի 17-րդ դարի կուսանոց անապատների վերաբերյալ հետազոտությունն էր, որը կանխվել է պատերազմի պատճառով։

Գիտական հետազոտության փոխարեն պատերազմի…

Ամփոփվել է Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST) դրամաշնորհային ծրագիրը

Հոկտեմբերի 13, 2020
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 12-ին կայացած առցանց համաժողովում: 2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել բարձրագույն կրթության միջազգայնացման որոշակի…

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը

Հոկտեմբերի 13, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում:

Որպես Ղազանչեցոց եկեղեցական համալիր հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ:

Ամբողջ աշխարհում ծավալած մեր…

Մոնսերատ Կաբալյեն՝ Շուշիում. բացառիկ կադրեր 2014 թվականի այցից

Հոկտեմբերի 9, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրման բացառիկ իրավունքով առաջին անգամ ներկայացնում է «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզի» խորագրով հոլովակը, որում իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարում է Կոմիտասի «Կռունկը»: Երբևէ չցուցադրված կադրերում աշխարհահռչակ երգչուհին հիանում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցով, որը հոկտեմբերի 8-ին բարբարոսաբար…

Մշակութային վանդալիզմ. հրետակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

Հոկտեմբերի 9, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ: Մշակութային ժառանգության վայրերի թիրախավորումը հատկապես պատերազմական իրավիճակում խստորեն արգելված է մի շարք միջազգային…