Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ:
Առցանց հանդիպմանը ուղերձներով հանդես են եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն և հանդիպման համանախագահ երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նորվեգիայի վարչապետը, Գանայի նախագահը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:
Այնուհետև ելույթ են ունեցել շուրջ 60 երկրի ղեկավարներ և կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև կրթության ոլորտում հեղինակավոր միջազգային կառույցների ղեկավարներ:
Հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է հակամարտությունների պատճառով կրթության իրավունքի իրացման խնդրին: «2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի ակտիվ ռազմաքաղաքական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, լայնամասշտաբ ռազմական ագրեսիա են սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ կրթական հաստատությունները, մշակութային և կրոնական վայրերը: Մինչ միջազգային հանրությունը կենտրոնացած էր COVID-19 համաճարակի ճգնաժամի վրա, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է անվերապահորեն պաշտպանել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը՝ անհապաղ գլոբալ հրադադար հաստատելու վերաբերյալ, այլ դիմել իրավիճակի նոր սրման:
Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ավելի քան 90.000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, որն ազդել է Արցախի երեխաների և երիտասարդների կրթության իրավունքի վրա: Դրա պատճառով ավելի քան 33.000 երեխա և երիտասարդ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Օրեցօր ավելանում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում` երեխաների: Արցախի Հանրապետությունում մնացած երեխաները զրկված են կրթության հիմնական իրավունքից, քանի որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է դպրոցներն ու մանկապարտեզները. մինչ այժմ, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, Արցախում վնասվել է 18 դպրոց և 6 մանկապարտեզ: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարվածները վնասել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած երեխաները դժվարություններ են ունենում՝ ինտեգրվելու իրենց նոր միջավայրին և դպրոցին: Հանդիսանալով «Ապահով դպրոց հռչակագրի» անդամ-պետություն՝ Հայաստանն անվերապահ պաշտպանում է կրթական հաստատությունների անվտանգության և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի: Մեզ համար լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Ապահով դպրոցների հռչակագիրը»՝ այդպիսով խաթարելով զինված բախումների ընթացքում կրթության վրա նպատակային հարձակումների խնդրի լուծմանը միտված Համաշխարհային կոալիցիայի ջանքերը: Ուստի, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ անհատապես անհապաղ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ շարունակվող ոճրագործությունները: Միջազգային կազմակերպությունները, տվյալ դեպքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պետք է համարժեք գործեն՝ խտրականություն չդնելով դպրոցականների նկատմամբ՝ ելնելով նրանց բնակության տարածքի կարգավիճակից, քանի որ մարդու իրավունքները համընդհանուր են և չեն սահմանափակվում սահմաններով: Կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին` մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրացնել յոււրաքանչյուրի կրթության իրավունքը»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպումը վերաբերել է COVID-19 համավարակի հետևանքով առաջացած բացասական ազդեցությունների հաղթահարմանը և կրթության անխափան շարունակականության ապահովմանը, որը ենթադրում է կրթության ազգային ու միջազգային ֆինանսավորման պահպանման և/կամ ավելացման, ներառականության ու հավասարության սկզբունքների իրացման, ուսուցման մեթոդների ու տեղեկատվական և հաղորդակցական գործիքների կիրառման ու վերաիմաստավորման, ինչպես նաև դպրոցների վերաբացման հետ կապված խնդիրների լուծում:
Հանդիպման ընթացքում ընդունվել է հռչակագիր, որը ներառում է կրթության ոլորտում հիմնական ուղերձները՝ ինչպես դիմակայել COVID-19 համավարակի հետևանքով կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին:
Հանդիպման տեսագրությանը անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով կարող եք ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կայքում՝ https://webcast.unesco.org/events/2020GEM/# հղմամբ (ՀՀ ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանի ելույթի սկիզբը -1:44 րոպեից):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց