ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մոնսերատ Կաբալյեն՝ Շուշիում. բացառիկ կադրեր 2014 թվականի այցից

Հոկտեմբերի 9, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրման բացառիկ իրավունքով առաջին անգամ ներկայացնում է «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզի» խորագրով հոլովակը, որում իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարում է Կոմիտասի «Կռունկը»: Երբևէ չցուցադրված կադրերում աշխարհահռչակ երգչուհին հիանում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցով, որը հոկտեմբերի 8-ին բարբարոսաբար հրետակոծվել է թշնամու կողմից:

«Հայաստանը միշտ եղել է քրիստոնեության բնօրրանը: Գանձասարի ուժը հավատի մեջ է. այդ անսահման հավատն է ինձ բերել այստեղ: Ամենուր կարող եմ ասել՝ ես եղել եմ Գանձասարում, և դա ինձ համար չափազանց կարևոր է: Սա սովորական ուխտագնացություն չէ, և Գանձասարն էլ սովորական վայր չէ. Հայաստան-Արցախ քրիստոնեության կղզում Գանձասարը Ավետյաց երկիրն է: Երջանիկ եմ, որ աշխարհին կարող եմ լուր փոխանցել այս քրիստոնեական կղզուց, որ այդքան հեռու է տարածության մեջ և այդքան մոտ՝ մեր սրտերում: Քրիստոնեական Արցախը մեզ միավորում է իր հավատով՝ մեր ձեռքից բռնած ուղղորդելով դեպի ապագա: Այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը»,- ասել է երգչուհին Արցախ կատարած այցի ժամանակ:

Ականատեսները պատմում են, որ Գանձասարում երգչուհին զմայլվել է եկեղեցու գեղեցկությամբ, հպվել պատերին, երկար ուսումնասիրել արձանագրությունները: Նա չի թաքցրել հիացմունքը հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետական արվեստի նկատմամբ՝ հետաքրքրությունը բացատրելով հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ:

Տեսահոլովակի կադրերը 2014 թ. Մոնսերատ Կաբալյեի արցախյան այցից են. հոլովակի ցուցադրման բացառիկ իրավունքը հանրահայտ «Starmus Universe» կազմակերպությունը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հոլովակը քաղաքակիրթ աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է ու հորդորում, որ Հարավային Կովկասում քրիստոնեության կղզյակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան պետք է դատապարտվի։

Հոլովակները հայերեն, ռուսերեն և անգլերեն լուսագրերով կարող եք բեռնել հետևյալ հղումներով՝

https://drive.google.com/drive/folders/12UtSDbIqC8tGGiUaZM0qyxXW4U_CqEfc?usp=sharing

https://www.youtube.com/playlist?list=PLMlxJnJaBni2FgCbInqSw2TTNHt8EoKZJ

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…