ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

GLOBE-ն ողջունում է իր նոր գործընկեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը

Հուլիսի 12, 2021
Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետությունը 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կիրականացնի կայուն ծրագիր գիտության և կրթության ոլորտում՝ ԱՄՆ-ում գտնվող GLOBE-ի իրականացման գրասենյակի (GIO) և Չեխիայում տեղակայված GLOBE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային համակարգող գրասենյակի աջակցությամբ: Հայաստա՛ն, բարի գալուստ GLOBE ազգերի ընտանիք»,- նշել է…

«Բառարաններն օգնում են մեզ, հեշտացնում մեր կյանքը». միջազգային գիտաժողով Մանկավարժականում

Հուլիսի 9, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը:

Եռալեզու գիտաժողովի առանցքային թեմաներն են էլեկտրոնային բառարանագրությունը, ուսումնական բառարանագրության խնդիրները, տերմինաբանության հարցերն ու բառարանագրական լուծումները, հայերենի բառապաշարի տեղաշարժերն ու դրանց արտացոլումը բառարաններում։

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների…

ՃՇՀԱՀ ուսանողները` միջազգային մրցույթ-ստուգատեսի մրցանակակիրներ

Հուլիսի 8, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2 տասնյակից ավելի ուսանողներ ճարտարապետության և դիզայնի ավարտական միջազգային մրցույթ-ստուգատեսում զբաղեցրել են մրցանակային տեղեր:

ՃՇՀԱՀ ուսանողները մասնակցել են Ճարտարապետական կրթության աջակցման միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության (МООСАО) նախաձեռնած ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների 29-րդ միջազգային մրցույթ-ստուգատեսին: ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանի խոսքով՝ այս տարի…

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ

Հուլիսի 8, 2021
ՏՀՏ նորություններ Միջազգային լուրեր

«Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 33-րդ և Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների ցանկը:

Հունիսի 19-25-ն անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 33-րդ օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի 12-րդ…

Հայ-բելառուսական գիտական համագործակցություն. 6 ծրագիր կստանա ֆինանսական աջակցություն

Հուլիսի 7, 2021
Միջազգային լուրեր

2021 թվականի հուլիսից կմեկնարկի հայ-բելառուսական համատեղ 6 գիտական ծրագրերի ֆինանսավորումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թվականի հուլիսի 2-ի թիվ 1053-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի կողմից անցկացվող համատեղ գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ…

Գիտակրթական և մշակութային խաչմերուկում. Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը

Հուլիսի 6, 2021
Միջազգային լուրեր

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները:

Հայաստանում «STARMUS FESTIVAL VI.…

Զարգացնելով քաղաքացիական կրթությունը հայաստանյան կրթական համակարգում

Հուլիսի 2, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից իրականացվող «Ներգրավված քաղաքացի» համալսարանական ծրագրի արդյունավետությունը բուհերում և այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ու հանրակրթական դպրոցներում ընդգրկելու հարցերը: «Ներգրավված քաղաքացի» պիլոտային ծրագիրը մեկնարկել է ՀՀ 5…

Հայաստանի գեղարվեստի պետական և ԻԻՀ արվեստների ակադեմիաները գործընկերության հուշագիր են ստորագրել

Հուլիսի 1, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի ստորագրման արարողություն:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի…

Հայաստանի գեղարվեստի պետական և ԻԻՀ արվեստների ակադեմիաները գործընկերության հուշագիր են ստորագրելու

Հունիսի 30, 2021
Միջազգային լուրեր

Հուլիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի կունենա բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի կնքման արարողություն:

Հուշագիրը ստորագրելու են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի ռեկտոր Բահման Նամվար Մոթլաղը:

Փաստաթղթի կնքման արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության,…