ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Հուլիսի 15, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվել է հուլիսի 7-14-ը։

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:
 

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ

Ոսկե ծիրան- «Չիրետտայի ավետարանը», Կարոլինե ֆոն դեր Թան

Արծաթե ծիրան- «Տարօրինակ ուղի», Գուտու Պարենտի

Կայացել է «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» համերգը

Հուլիսի 12, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը իրականացրել են «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» միջոցառումը:

Այն ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգ էր և տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի կեցավայրում։ Համերգին…

Դանիել Դանիելյանը ներկա է եղել «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի գալա համերգին և մրցանակաբաշխությանը

Հուլիսի 12, 2024
Մշակութային լուրեր

Վաղարշապատի համայնքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել պատանի երաժիշտ կատարողների «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության արարողությունը:

«Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնն իրականացնում է «Արտպրոգրես» մշակութային կազմակերպությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ…

Կինոյի տանը կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը

Հուլիսի 10, 2024
Մշակութային լուրեր

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տանը կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը։ Առաջին անգամ կցուցադրվեն Ելենա Կարուսաարի լուսանկարները «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից։ Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 18:00-ին։

Ցուցահանդեսն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ՀԿ-ի կողմից՝…

Մրցույթ՝ Վենետիկի 19-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

Հուլիսի 10, 2024
Մշակութային լուրեր

2025 թ. մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը Վենետիկում կայանալու է ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեն՝ «Intelligens. Natural. Artificial. Collective» («Խելացիներ. բնական. արհեստական. կոլեկտիվ») խորագրով: Բիենալեի համակարգող է ընտրվել Կառլո Ռոտտին:

Հայաստանի մասնակցությունը վերոնշյալ բիենալեին ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 30-ից բարձր տարիք…

Դանիել Դանիելյանն այցելել է Թալինի մշակութային հաստատություններ

Հուլիսի 10, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրեր, ծանոթացել մշակութային հաստատությունների գործունեությանն ու ենթակառուցվածքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, վարչական ղեկավարներ:

Դանիել Դանիելյանի առաջին կանգառն Աշնակ բնակավայրն էր, որտեղ նախարարի տեղակալն այցելել է…

Ժաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հուլիսի 10, 2024
Մշակութային լուրեր

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը:

Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ…

Ամփոփվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը

Հուլիսի 9, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը, որն ամփոփվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում համերգային շրջագայությամբ:

«Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագրի շրջանակում երաժիշտ մասնագետի խորհրդատվությամբ մշակվել են և տեղացի երաժիշտների ու «ԳԱՄՄԱ» բենդի մասնակցությամբ ձայնագրվել են ժողովրդական երգեր՝ հանրայնացնելով…

Քննարկվել են պատանիների կարողությունների զարգացման հնարավորություններն արվեստի ոլորտում

Հուլիսի 9, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Անուշ Թորանյանին և արվեստի ու մշակույթի հարցերով պատասխանատու Մանոն Զեյդլերին:

Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-ֆրանսիական հարաբերությունների կայացումը նաև մշակույթի տարբեր ոլորտներում պատանիների ու երիտասարդների կարողությունների զարգացմամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը…

Իրականացվել է Երերույքի տաճարի մշտադիտարկում. նախատեսված են մի շարք աշխատանքներ

Հուլիսի 8, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ:

Աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության և բարերար Համլետ Թադևոսյանի համագործակցությամբ իրականացվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Ներկա պահին կատարվում են հուշարձանի տանիքածածկի…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: