ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար

Հուլիսի 23, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում սեպտեմբերի 12-14-ը տեղի կունենա «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց։

Դասընթացը նախատեսված է Հայաստանի թանգարանների աշխատակիցների…

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Հուլիսի 23, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին:

Փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության…

«Համազնավուր» ֆոլկ համերգ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

Հուլիսի 22, 2024
Մշակութային լուրեր

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Դիլիջանի մարզադպրոցի բացօթյա հարթակում այսօր տեղի է ունեցել «Համազնավուր» խորագրով ֆոլկ համերգը։

Համերգին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել հրավիրված երգիչներ Գոռ Սուջյանը, Սյուզի Մելքոնյանը, Սեդա Սեյրանյանը, Ինգա Արշակյանը և Քերոբ Հովելյանը` Գյումրու ժողովրդական…

Դիլիջանում անցկացվել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնը. մասնակցել են շուրջ 40 վարպետներ Հայաստանից և արտերկրից

Հուլիսի 22, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը, որը հուլիսի 20-21-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացնում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը:

Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել հայ և միջազգային վարպետների պատրաստած ձեռագործ աշխատանքներին։ Ողջունելով փառատոնի մասնակիցներին ու հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանն…

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

Հուլիսի 19, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:
 

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի),…

15 մլն 693 հազար դրամ՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակմանը

Հուլիսի 18, 2024
Մշակութային լուրեր

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2024 թվականի պետական բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխմամբ 15 մլն 693 հազար դրամ գումար է հատկացվել Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ աշնանը նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպմանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա…

Քննարկվել են հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցության հեռանկարները

Հուլիսի 18, 2024
Մշակութային լուրեր

2024 թ․ հուլիսի 17-ին Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի հայոց պատրիարքության, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, Զմմառի պատրիարքական կղերի միաբանության, Վենետիկում Մխիթարյան միաբանության, Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը:

Քննարկման ընթացքում արծարծվել…

Արևիկ գյուղում տեղի կունենա «Լավաշի կախարդանքը» փառատոնը

Հուլիսի 18, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը հուլիսի 21-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղում կանցկացնի «Լավաշի կախարդանքը» փառատոնը:

«Լավաշի կախարդանքը» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին: Այս տարի փառատոնը նվիրվում է հայկական լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային…

ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Հուլիսի 17, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր այցելել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակ, ծանոթացել 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:

Գրասենյակ այցին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Այցի շրջանակում «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար…

Հայագիտական միջազգային կոնգրեսում ծավալվող քննարկումներն օգնելու են ռազմավարության մշակմանը. Ժաննա Անդրեասյան

Հուլիսի 17, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամը հուլիսի 19-22-ը կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրես:

Կոնգրեսը կանցկացվի Մատենադարանում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որին կմասնակցեն 16 երկրից Հայաստան ժամանած հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: