ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը

Հուլիսի 9, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը, որն ամփոփվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում համերգային շրջագայությամբ:

«Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագրի շրջանակում երաժիշտ մասնագետի խորհրդատվությամբ մշակվել են և տեղացի երաժիշտների ու «ԳԱՄՄԱ» բենդի մասնակցությամբ ձայնագրվել են ժողովրդական երգեր՝ հանրայնացնելով տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ժողովրդական երգերը:

Ծրագրի նպատակն էր կենսունակություն հաղորդել Սևանի ավազանի համայնքներում վերջին 3 տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում գրանցված երգերին՝ ապահովելով ոչ միայն տեղական երգային բանահյուսության պահպանությունը, այլև փոխանցումն ու տարածումը:

Ծրագիրն իրականացրել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…