ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միությունը Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ կազմակերպում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահանդես:
Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում և կգործի շուրջ մեկ ամիս:
Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի…
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր են:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել միջոցառման պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ մշակույթի…
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի են ունեցել մեծանուն երաժիշտ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշի ներկայացման պաշտոնական արարողությունը և «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամի շնորհանդեսը:
Նամականիշը ներկայացնելու միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ…
Հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այն իրականացվում է ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ այցի շրջանակում՝ համաձայն 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, համերգային շրջագայությամբ հանդես է եկել Իտալիայում։
Առաջին համերգը տեղի է ունեցել Դոլոմիտյան Ալպերում, իսկ երկրորդ համերգը՝ Սիենայում: Երգչախմբի ելույթներին միացել է Գևորգ Դաբաղյանի տրիոն։ Համերգներին հնչել է հայ հոգևոր երաժշտություն։
…Համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը գրադարանային ոլորտի կարևորագույն ուղղություններից են:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացնում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքներ, որոնց շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ:
Նշենք,…
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ:
Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Նիդեռլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին:
Հոկտեմբերի 4-7-ը ՀՀ Արմավիրի մարզի՝ Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցում, Էջմիածնի քաղաքապետարանի Մ. Եկմալյանի անվան N 1 երաժշտական դպրոցում, Մյասնիկյանի Արայի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-30-ը անցկացրել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գրադարանային գիտաժողովը՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։
«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի հանդիսավոր բացումն ազդարարվել է «Արար» երգչախմբի կատարմամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մայր թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվել է «Թատերական պաստառների» միջազգային փառատոն-մրցույթ։ Սեպտեմբերի 30-ին ամփոփվել են փառատոն-մրցույթի արդյունքները:
Հիշեցնենք, որ մրցութային փուլ էին անցել 21 երկրի՝ 70 հեղինակի 95 աշխատանք։ Փառատոնի ժյուրիի անդամներն էին Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան)։
ՀՀ…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց