ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերը

Սեպտեմբերի 22, 2023
Մշակութային լուրեր

 Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվում են անվճար ինտերակտիվ կրթական ծրագրեր:

Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանը ներկայացնում է նաև տարբեր հետաքրքիր կրթական ծրագրեր, որոնք ցանկության դեպքում կարող են իրականացվել նաև դպրոցներում։

Տեղեկությունների և գրանցվելու համար կարելի է զանգահարել …

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը

Սեպտեմբերի 19, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ից մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա 4 համերգ:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա փառատոնի բացման համերգը. կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային-նվագախմբային ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝…

Մեկնարկել է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը

Սեպտեմբերի 18, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 98-րդ համերգաշրջանի բացմամբ:

Փառատոնն այս տարի նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Բացման համերգին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Համերգին հանդես է եկել անվանի դաշնակահար, Չայկովսկու…

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը

Սեպտեմբերի 18, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972 թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը:

Հարություն Վանյանն իր ելույթում…

Մարի Դանիելյանը՝ «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող

Սեպտեմբերի 18, 2023
Մշակութային լուրեր

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, դաշնակահար Մարի Դանիելյանը (դասատու՝ Մարինե Մարգարյան) Ավստրիայում կայացած «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթում ճանաչվել է հաղթող:

Նշենք, որ 2023 թվականի ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շնորհալի երեխաները մասնակցել են 15 երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին: Մասնավորապես.

  • «FUJAIRAH» դաշնակահարների…

Դանիել Դանիելյանն այցելել է Կոնսերվատորիա

Սեպտեմբերի 16, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

Ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցի գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, որը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն…

Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը

Սեպտեմբերի 16, 2023
Մշակութային լուրեր

Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն:

Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն…

«Թատրոն, թանգարան այցելությունը պետք է դառնա կրթության պարտադիր բաղադրիչ». Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերի 15, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մշակութային ՊՈԱԿ-ների (թատրոններ, թանգարաններ, գրադարաններ և այլն) ղեկավարների հետ:

Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա…

Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնն այս տարի նվիրված է Արամ Խաչարտյանի 120-ամյակին

Սեպտեմբերի 14, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը՝ Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնի մեկնարկով, որը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչարտյանի 120-ամյակին:

Փառատոնի ողջ ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար,…

Հովհ. Թումանյանի թանգարանը ժամանակավորապես կգործի Աբովյան 51/1 հասցեում

Սեպտեմբերի 14, 2023
Մշակութային լուրեր

Հովհ. Թումանյանի թանգարանը նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը:

2023 թվականի սեպտեմբերի 20-ից թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ,…

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…