ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
Ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցի գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, որը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է: Նա ներկայացրել է ստուդիայի ներկա գործունեությունն ու տեսլականը, առկա խնդիրները:
Ըստ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի՝ պետական աջակցությամբ հիմնանորոգվում է կոնսերվատորիայի մի մասնաշենքը, որի շինարարական աշխատանքների ավարտից հետո ուսանողները հնարավորություն կունենան ուսումնական գործընթացը կազմակերպելու բարեկարգված նոր միջավայրում:
Կոնսերվատորիայի ուսանողները, որոնք վերջերս են վերադարձել միջազգային մրցույթներից, հանդես են եկել երաժշտական կատարումներով. հնչել են դաշնամուր, սաքսոֆոն և ազգային նվագարաններ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է երիտասարդ երաժիշտների՝ միջազգային հարթակներում ելույթ ունենալու կարևորությունը՝ հայկական մշակույթը, հայ կատարողական արվեստը ներկայացնելու տեսանկյունից. «Շատ կարևոր է, որ հայի ազգանունը հնչի արտասահմանյան տարբեր բեմերում: Դա նաև հրաշալի փորձառություն է մեր երիտասարդների համար: Սակայն միևնույն ժամանակ կարևոր է, որ այդ փորձառությամբ նրանք վերադառնան հայրենիք և շարունակեն ստեղծագործել և իրենց փորձը զարգացնել այստեղ»: ԿԳՄՍ փոխնախարարը շեշտել է նաև ՀՀ մարզերում երաժշտական կրթության զարգացման և առկա խնդիրների հնարավոր լուծումների անհրաժեշտությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան