ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Մարտի 24, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց. «Սա դեռ սկիզբն է այն երկար ճանապարհի, որ պետք է անցնեք:…

Կարատեի Եվրոպայի 2027 թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի Հայաստանում

Մարտի 24, 2023
Սպորտային լուրեր

2027 թվականին կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը կանցկացվի Հայաստանում:

Այս մասին որոշում է կայացվել մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի (EKF)՝ Իսպանիայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Հայաստանը 2021 թվականին է դիմել EKF-ին՝ Եվրոպայի առաջիկա առաջնություններից մեկը…

Ծանրամարտի ֆեդերացիային լրացուցիչ գումար կհատկացվի ԵԱ-ի պատշաճ անցկացման համար

Մարտի 23, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությանն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային լրացուցիչ 4,861.2 հազար դրամ տրամադրելու որոշման նախագիծը՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և Եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ ծախսեր, ինչի արդյունքում լրացուցիչ…

Բռնցքամարտի կանանց ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Մարտի 22, 2023
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայ մարզուհիներն անմասն են մնացել մեդալներից:

Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 6 բռնցքամարտիկներից առաջինը պայքարը սկսել է 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան. 1/16 եզրափակչում նա 0-4 հաշվով զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը

Մարտի 21, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզմանը։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

ԿԳՄՍ նախարարը հետևել է ֆուտբոլիստների մարզմանը, զրուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ՝ ի դեմս ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի։…

Լրագրողների հավատարմագրում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լուսաբանելու նպատակով

Մարտի 20, 2023
Սպորտային լուրեր

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել առաջնությունը լուսաբանելու համար, պետք է մինչև մարտի 31-ը՝ ժամը 18:00-ն, media@awf.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ կնքված և ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածությունը (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր), կցելով անձը հաստատող…

3 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Մարտի 20, 2023
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշները 6 մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ…

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 29 օր. հետհաշվարկը սկսված է

Մարտի 17, 2023
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

Առաջնության մեկնարկին մնացել է 29 օր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է առաջնության խորհրդանիշը՝ հայկական մուֆլոնը, որի եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը հիմք է հանդիսացել ստեղծելու այս…

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին ընդառաջ

Մարտի 17, 2023
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը:

Քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ…

«Ամեն ինչ պետք է անենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս ընդունելու համար». ԵԱ-ի կազմկոմիտեի անդամների մամուլի ասուլիսը

Մարտի 16, 2023
Հարցազրույցներ, ելույթներ Սպորտային լուրեր

Երևանում ապրիլին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ամենակարևորներից է 2023 թվականի հանրային կյանքում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են առաջնության կազմկոմիտեի անդամները:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: