ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 7 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հուլիսի 31, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե և 7 արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել են Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Եզրափակչում Քեյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իտալացի Անտոնի Էլ Մոտիին, իսկ Հովսեփյանը 5-0 հաշվով պարտության է…

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հուլիսի 31, 2023
Սպորտային լուրեր

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում:

Մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում երեկ նվաճել է հաղթողի տիտղոսը՝ երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Հարությունյանը լավագույնն է ճանաչվել նաև պոկում ու հրում վարժություններում: Այս քաշային…

Ֆրանկոֆոնիայի 9-րդ խաղեր. ըմբիշները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

Հուլիսի 31, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 5 անդամներն էլ մեդալներ են նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում:

Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ են նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել են…

Մարմնամարզիկներ Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիրներ

Հուլիսի 28, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում:

Նժույգ թափեր վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը, հավաքելով 13,966 միավոր, կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին և նվաճել հաղթողի տիտղոսը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը 13,233 միավորով զբաղեցրել է…

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հուլիսի 28, 2023
Սպորտային լուրեր

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 255 կգ արդյունք (140+255): Պոկում և հրում վարժություններում ևս Չոլակյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:…

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղեր. հայտնի են Հայաստանի դրոշակակիրները

Հուլիսի 27, 2023
Սպորտային լուրեր

Հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը, որին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում:

Հայաստանի պատվիրակության անդամներն արդեն ժամանել են մրցավայր:

Բացման արարողությունից առաջ մասնակից երկրների պատվիրակություններին քաղաքային իշխանությունները հրավիրել են ընդունելության: Տեղի է ունեցել նվերների փոխանակություն. այդ ընթացքում դրոշակների պուրակում…

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Հուլիսի 27, 2023
Սպորտային լուրեր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը (55 կգ) երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին և դարձել բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը հրում վարժությունում ևս փոքր բրոնզե…

Հայաստանի ներկայացուցիչները մեկնել են Կոնգո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին

Հուլիսի 26, 2023
Սպորտային լուրեր

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին Հայաստանը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ:

5 մարզաձևում Հայաստանը կներկայացնի 19 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում:

Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը միջազգայնացվել է. ասուլիս

Հուլիսի 24, 2023
Սպորտային լուրեր

Օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:

Մրցաշարի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ այսօր ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնացել են ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը…

Վոլեյբոլի Մ22 տարեկանների ԵԱ. Հայաստանի թիմի արդյունքը Երևանում կայացած ենթախմբային մրցաշարում

Հուլիսի 24, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում հուլիսի 21-23-ը անցկացվել են Եվրոպայի վոլեյբոլի Մ22 տարեկան տղամարդկանց Ե ենթախմբի առաջնության հանդիպումները։ Երևանում անցկացված մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է նախ Պորտուգալիայի, ապա Դանիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ, սակայն երեք խաղում…