ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

3 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Մարտի 20, 2023
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշները 6 մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը (70 կգ) և Կնյազ Իբոյանը (86 կգ ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել են բրոնզեմեդալակիրներ։

Մեժլումյանը 61 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ուկրաինացի Անդրի Ժելեպին և բավարարվել արծաթե մեդալով: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում նույն հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում 6-5 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ:

Իբոյանը 86 կգ քաշայինների եզրափակչում 1-11 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովին և նվաճել արծաթե մեդալ: Հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Իվան Իչիզլի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Իբոյանը 7-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին, իսկ կիսաեզրափակչում 3-2 հաշվով հաղթել է թուրք Իսմաիլ Կոչուկսոլակին:

Պապիկյանը 70 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ադրբեջանցի Մագոմեդ Բաշիր Խանիևին ու նվաճել արծաթե մեդալ։ Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10-0 հաշվով հաղթել է լեհ Մատեուշ Լուշինսկիին, քառորդ եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 13-2 հաշվով հաղթանակի է հասել ադրբեջանցի Նուրադին Նովրուզովի նկատմամբ և հաղթող ճանաչվել: Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 2-3 հաշվով զիջել թուրք Թոլգա Օզբեկին: Վերջինս հասել է եզրափակիչ, ու հայ ըմբիշը, սփոփիչ գոտեմարտում հաղթելով լեհ Ռոման Շչևցին, բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն է ստացել:

125 կգ քաշային Մարտին Սիմոնյանն արժանացել է բրոնզե մեդալին՝ առանց պայքարի: Սիմոնյանը մեկնարկել է քառորդ եզրափակչից, որտեղ զիջել է Ադրբեջանը ներկայացնող Վախիդ Գալաևին: Կիսաեզրափակիչում ադրբեջանցի ըմբիշի և վրացի Սոլոմոն Մանաշվիլի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է, և Սիմոնյանը կիսաեզրափակչում պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել: ½ եզրափակչում արդեն հայ ըմբիշը 0:10 հաշվով զիջել է ուկրաինացի Վոլոդյա Կոչանովին: Բրոնզե մեդալի համար Մարտին Սիմոնյանը պետք է գոտեմարտեր վրացի Սոլոմոն Մանաշվիլիի հետ, որը ևս որակազրկվել է ծեծկռտուքի համար: Արդյունքում, բրոնզե մեդալի համար գոտեմարտը չի կայացել և Սիմոնյանը հաղթող է ճանաչվել:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել նաև Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որոնք անմասն են մնացել մեդալներից։

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ էր նվաճել։ Կարապետ Մանվելյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Հովհաննես Հարությունյանը, Հայկ Խլոյանը և Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ էին նվաճել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…