ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամանակիշով գեղաթերթիկ՝ նվիրված Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Դեկտեմբերի 1, 2023
Սպորտային լուրեր

Դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային:

Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ինչպես նաև Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն ընդգծել է՝ օրը պատմական է ոչ միայն մեր անվանի ծանրորդներին մեծարելու, այլև այն առումով, որ Հայաստանը վերահաստատում է լեգենդներին նաև ֆիլատելիայի միջոցով գնահատանքի արժանացնելու մոտեցումը:

«Նամականիշները ցանկացած երկրի խորհրդանիշերից են՝ գերբի, դրոշի և դրամի հետ մեկտեղ: Բազմաթիվ երկրներում ընդունված չէ կենդանի լեգենդների պատվին նամականիշ թողարկել: Ի սկզբանե մենք որդեգրել ենք մեր փառապանծ մարզիկների նվաճումները ֆիլատելիայի միջոցով արտահայտելու քաղաքականությունը: Այս նամականիշները կտարածվեն ամբողջ աշխարհում, և մենք ևս մեկ անգամ կվերահաստատենք, որ Հայաստանն իսկապես սպորտային երկիր է»,- ասել է Հովիկ Մուսայելյանն ու ընդգծել ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման բարձր մակարդակը:

Երևանում Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած Սամվել Գասպարյանը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ նախաձեռնության համար. «Մեզ համար սա մեծ գնահատանք է, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում: Այն, որ մեզ հնարավորություն ընձեռնվեց հենց Հայաստանում բարձր պահել մեր երկրի պատիվը, շատ ոգևորիչ էր: Կարծում եմ՝ արեցինք առավելագույնը, ինչի համար շատ ուրախ ենք»:

Միջոցառման ընթացքում նաև ցուցադրվել է կարճ տեսանյութ՝ նվիրված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկների փառահեղ ելույթներին և գրանցած հաջողություններին:

Նշենք՝ 500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամանականիշի վրա պատկերված է մարզիկ՝ ծանրամարտը բարձրացնելու պահին: Նամականիշի վրա նաև պատկերված է «Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» գրությունը՝ հայերեն և անգլերեն:

Գեղաթերթիկի վրա պատկերված են 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը: Գեղաթերթիկի վրա պատկերված է նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնության տարբերանշանը: Նամականիշը 10.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայում:

Հիշեցնենք՝ Երևանում ապրիլին անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե:

Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 10-ը ծանրորդներն էլ մեդալների էին արժանացել Եվրոպայի առաջնությունում: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը:

89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշային կարգում՝ Արա Աղանյանը, իսկ գերծանր քաշայինների պայքարում՝ Վարազդատ Լալայանը: ԵԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել էինն 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը և գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարների կողմից արժանացել էին հուշանվերների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: