Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում։ Մրցումային երկրորդ օրն արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Մալխաս Ամոյանի և Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի միջև վճռորոշ…
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանն այցելել են Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (ԼԽՈՒԵ), որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքում համալրվել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույքով: Ծրագիրը ՀՀ…
Արագածոտնի մարզի Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցը մեկն է այն 16 հանրակրթական ուսումնական հաստատություններից, որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացրած մրցույթի արդյունքում ստացել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույք: Ծրագիրն իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների…
Կայացել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի «Մարդու իրավունքները սպորտում» խորագրով 2-րդ նիստը:
Նիստին մասնակցել են ավելի քան 60 մասնակիցներ, այդ թվում՝ Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք: Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
…Դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա) կայանալու է ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 9 ըմբիշով:
Մեդալների համար պայքարելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87…
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:
Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին 1 մլն-ական դրամ արժողությամբ նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին…
Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ 10 քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 80 ըմբիշ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով՝ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը չէին կարող ազդեցություն չունենալ մարզիկների վրա, ուստի ստեղծված իրավիճակում առաջնության մակարդակը բավարար է գնահատում։
«Ներկա իրավիճակը հաշվի առնելով՝…
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն (ՈւԵՖԱ) ավարտել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի գործով հետաքննությունը։
Սոցիալական ցանցերում կատարած հայատյաց, ռազմատենչ գրառման համար, որով կոչ էր արվում սպանել բոլոր հայերին՝ անկախ նրանից՝ ծե՞ր են, երեխա՞, թե՞ կին, ՈւԵՖԱ-ն Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է զբաղվել ֆուտբոլային…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ: Քոլեջի տնօրեն (ժ/պ) Վաղինակ Գալուստյանը նախարարին ներկայացրել է հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական և մարզօջախի տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Վ․ Գալուստյանը նշել է, որ նախատեսվում…
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօր դարձել էր ահաբեկչության դեմ պայքարի սպորտային և մշակութային կենտրոն։ Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը Կոմիտասի անվան ազգային քառյակի կենդանի կատարումների ներքո իրականացրել են «Մատ տեռորին» միջոցառումը՝ շախմատային միաժամանակյա սեանս անցկացնելով Արցախի ու Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ։
Խոսելով նախաձեռնության մասին՝…
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց